Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից մեկ օր անց՝ 2016թ. հուլիսի 27-ին Տաթեւ Գասպարյանի մահվան գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ մեղադրանք է առաջադրվել վիրահատությունը կատարած բժշկուհուն եւ այդ օրվա հերթապահ բժշկին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ ՔԿ-ի՝ գործով տուժող Տաթևիկ Գասպարյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ին որպես հղի հաշվառվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, հղիությունը վարել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը: Մինչև 2016 թվականի հուլիսի 22-ը Տաթևիկ Գասպարյանը պարբերաբար այցելել է բժշկական կենտրոն կոնսուլտացիաների, ստուգումների, անհրաժեշտության դեպքում ստացել համապատասխան բուժումներ: Նախնական քննությամբ պարզվել է որ հետազոտությունների արդյունքներով պայմանավորված կնոջ ծննդալուծումը որոշվել է կատարել կեսարյան հատման եղանակով եւ 2016թ.-ի հուլիսի 26-ին կատարվել է կեսարյան վիրահատությունը: Այն ընթացել է առանց բարդությունների և ծնվել է արական սեռի առողջ երեխա: Ժամը 12:45-ին վիրահատությունը ավարտվելուց հետո Տաթևիկ Գասպարյանը տեղափոխվել է հետվիրահատական սրահ, որտեղ կազմակերպվել է վերջինիս հետվիրահատական խնամքը: Վիրահատությունից 3 ժամ 15 րոպե անց՝ ժամը 16:00-ին, բուժող բժիշկը կատարված հետազոտությունների և իր զննման արդյունքում գտել է, որ ծննդկանի վիճակը բավարար է, վաղաժամ կազմակերպել է հիվանդի տեղափոխումը հետծննդյան սենյակ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ արդեն հիվանդասենյակում ժամը 21:00-ի սահմաններում Տ.Գասպարյանի ինքնազգացողությունը վատացել է, որի ժամանակ գանգատների կապակցությամբ ժամանակին ձեռք չեն առնվել որակյալ ախտորոշիչ կարևորություն ունեցող հետազոտություններ նեղ մասնագետների կողմից: Իսկ 2016թ.-ի հուլիսի 27-ին՝ ժամը 01:30-ին, կատարված փոքր կոնքի գերձայնային հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ենթաապոներոզիկ տարածության հեմատոմիա: Ժամը 02:05-ին ձեռնարկվել են բժշկական ներգործության միջոցառումներ, սակայն վիրահատության ավարտին Տաթևիկ Գասպարյանի մոտ առաջացել է բուժմանը չենթարկվող թոքերի այտուց, ինչի կապակցությամբ հիվանդը 27.06.2016թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ժամը 14:30-ին բուժմանը չենթարկվող թոքերի այտուց, թոքերի սուր ռեսպիրատոր դիստրես համախտանիշից մահացել է: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Սլավմեդ» ԲԿ-ում Տաթևիկ Գասպարյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացնելու պարտականություն կրող մասնագետներն իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։ Մասնավորապես՝ հիվանդը վաղաժամ տեղափոխվել է հիվանասենյակ, որտեղ գանգատների ուղղությամբ ժամանակին չեն ձեռնարկվել որակյալ ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել ենթաապոնևրոտիկ այունահավաքի առաջացումը։ Նախնական քննության արդյունքներով ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով «Սլավմեդ» ԲԿ-ի երկու աշխատակցի՝ Տաթևիկ Գասպարյանին բուժող բժշկուհուն՝ Լ.Դաղբաշյանին, եւ հերթապահ բժիշկ Կ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26