Կատարում թուրքական ռազմաբազան բարդացնում է իրադրությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ ալ-Հուրայջին՝ նշելով, որ Էր Ռիադը հույս ունի՝ Անկարան չեզոք դիրք կզբաղեցնի Դոհայի եւ արաբական երկրների միջեւ, հաղորդում է Al Arabiya-ն։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային ուժերը սխալվում են՝ համարելով, որ իրենց միջամտությունը կլուծի խնդիրը։ «Մենք սպասում ենք, որ այդ ուժերը կհարգեն գոյություն ունեցող տարածաշրջանային կարգը»,-ասել է ալ-Հուրայջին։ Նա նշել է, որ Էր Ռիադը հույս ունի, որ Անկարան անկողմնակալ կմնա՝ Պարսից ծոցի բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ «Երբ Անկարան պաշտպանեց Դոհային, այն, որպես անկողմանակալ երկիր, ձգտելով միջնորդության, կորցրեց չեզոքությունը»,-ասել է նա։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանի երկրներից բանակ եւ սպառազինություն ներգրավելը լարվածության սրում է եւ Կատարը պետք է պատասխանատվություն կրի դրա հետեւանքների համար։ Ալ-Հուրայջին նաեւ ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան չի կասկածում, որ Թուրքիան իսկապես մտահոգված է տարածաշրջանի անվտանգությամբ եւ կայունությամբ։ Սակայն «Սաուդյան Արաբիան չի կարող Թուրքիային թույլ տալ երկրում ռազմաբազաներ ստեղծել։ Անկարան շատ լավ գիտի, որ Թագավորությունը դրա կարիքը չունի, եւ որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերն ու ռազմական պոտենցիալը լավագույն մակարդակում են՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,-հավելել է նա։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55