«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
– Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանը դադարեցրել է ֆինանսական միջոցների հատկացումը Եվրոպայի խորհրդին՝ ի պատասխան ռուսաստանցի պատվիրակներին մանդատներից զրկելու որոշման, որն ընդունվել է Ղրիմի բռնակցման կապակցությամբ: Հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը մշտապես հետևում է Ռուսաստանին, Հայաստանի համարվտանգներ տեսնո՞ւմ եք:
– Որքան վատանան Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները, այնքան ռիսկերը, իհարկե, նաև մեզ համար են մեծանալու, քանի որ Արևմուտքին պատասխանելու գործընթացում Ռուսաստանը չի կարողանալու միայն իրենով և փորձելու է, այսպես կոչված, համակիրների ճամբար ձևավորել, ինչը, օրինակ, նա արեց և անում է «Իսլամական պետության» դեմ պայքարի կտրվածքով: Այսինքն՝ իր տեսակետների շուրջ կոնսոլիդացնելու է: Եվ այս կտրվածքով չպետք է բացառել, որ եթե ոչ տեսանելի ապագայում, ապա ինչ-որ իքս պահի կարող է մեր առջև այդպիսի խնդիր դնել, որ մենք էլ մեր «գործընկերոջը» միանանք հակաեվրոպական նախաձեռնություններում:
– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ ճնշում լինի Հայաստանի վրա՝ հաշվի առնելով նաև Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևին Հայաստանի դեմ քվեարկությունը:
– Այս պահին՝ ոչ, որովհետև Հայաստանը ամենաանցանկալի հարցերում արդեն աջակցություն հայտնել է Ռուսաստանի դիրքորոշումներին: Եվ այս պահին ԵԽԽՎ-ում դժվար թե առանց որևէ հիմքի պահանջ ներկայացվի, թե դուք էլ դուրս եկեք, դուք էլ դադարեցրեք անդամավճարը և այլն, և այլն: Նախ՝ Ռուսաստանն իր հարաբերությունները Հայաստանի հետ չի սահմանափակում երկու կողմերի համար զգայուն խնդիրներով, ինչպես, օրինակ, Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությունն է: Այսինքն՝ այս առումով մեր հարաբերություններն այնպիսին են, որ կարծես թե կողմերը ինչ-որ ազատության աստիճան ունեն համագործակցելու նույնիսկ այնպիսի երկրների կամ միավորների հետ, որոնք մյուս կողմի համար խնդրահարույց են: Եվ այս կտրվածքով, քանի որ խաղի կանոնը սա է և վատ խաղի կանոն է, Ռուսաստանը նման բան պահանջելու համար առնվազն պետք է դադարեցնի իր համագործակցությունը Ադրբեջանի հետ: Կանի՞ սա, իհարկե՝ չի անի: Եվ, բնականաբար, նա չի էլ կարողանա բաց տեքստով պահանջել Հայաստանից, որ Հայաստանն էլ հարգի նրա համար կարևոր և կենսական խնդիրները: Հետևաբար այդ կտրվածքով ես զարգացումները ավելի անուղղակի դաշտում եմ տեսնում, և տարբեր երկրորդական, երրորդական մակարդակի չինովնիկներ կարող են կա՛մ հասկացնել, կա՛մ ակնարկել, կա՛մ փորձել խաղալ Հայաստան-ԵԽ որևէ խնդրի վրա և ջուր լցնել կրակին: Ի վերջո, սա ամենաանմեղ դաշտն է, երբ ԵԽ-ի և Հայաստանի միջև խնդիրներ են լինում, և Ռուսաստանը անընդհատ խրախուսում է Հայաստանի իշխանություններին իր այդպիսի քայլերով, որոնք լարվածությունն ավելի են մեծացնում:
Շարունակությունը՝ սկզբնաղյուրի կայքում:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
11:06 16.06.25
10:57 16.06.25
10:43 16.06.25
11:44 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03