IBBY Հայաստան ՀԿ-ն (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Հայկական գրադարանային ասոցիացիայի հետ համատեղ՝ 2017 թվականի հուլիսի 5-7-ը կանցկացնի «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը:
Դասընթացը կմեկնարկի հուլիսի 5-ին՝ ժամը 10:00-ից, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Վարպետության դասը կվարի Լիոնի /Ֆրանսիա/ քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Վիոլին Կանմաչերը: Դասընթացը կիրականացվի ֆրանսերենից հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Գրադարանավարների համար նախատեսված այս դասընթացին կմասնակցեն ՀՀ մարզպետարաններին, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հղված IBBY Հայաստան ՀԿ-ի իրազեկում-դիմումի հիման վրա ընտրված և ներկայացված ՀՀ 10-ը մարզային և մայրաքաղաքային, համայնքային 10-ը գրադարաններից 1-ական ներկայացուցիչ՝ 20 գրադարանավար: Թիրախավորված են մանուկներին և պատանիներին սպասարկող գրադարանավարները: Դասընթացի նպատակն է նպաստել ՀՀ-ում գրադարանային գործի զարգացմանը, հայաստանյան գրադարանավարներին փոխանցել մանկապատանեկան ընթերցանության կազմակերպման և այդ տարիքային խմբի գրադարանային սպասարկման նոր հմտություններն ու գիտելիքները` ներկայացնելով նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի արդի առանձնահատկությունները: Նախաձեռնության դինամիկ արդյունավետությունն ապահովելու համար գրադարանավարները դասընթացի շրջանակում ստացած նոր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները գործնականում պետք է կիրառեն նշյալ տարիքային խմբի հետ աշխատանքում:
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55