«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը տարածել է մի հայտարարություն, որով դատապարտում է Սասնա Ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և Հիմնադիր Խորհրդարանի համակիրների դեմ սկսված շինծու դատավարությունները:
«Ակնհայտ է, որ ռեժիմը այս դատավարությունների միջոցով փորձում է ոչ թե արդարադատություն կիրառել, այլ արդարադատության շղարշի ներքո հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների, Հայաստանում արդարության և ժողովրդավարության, Արցախի վերամիավորման համար պայքարող քաղաքացիների նկատմամբ: Առավել զայրացուցիչ է ամբաստանյալներին դատարանի շենքում դաժան ծեծի ենթարկելու փաստը: Ռեժիմի նման վարքագիծը ոչ միայն անմարդկային է, այլ նաև բացահայտորեն հակապետական և հակասահմանադրական, և հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ խախտում:
«Սասնա Ծռերը» պահանջում են, որպեսզի իրենց դատի ժողովուրդը, և ոչ թե լեգիտիմությունից զուրկ դատարանը: Եվ դատեն որպես ռազմագերու կարգավիճակ ունեցող ապստամբների, և ոչ թե քրեական հանցագործների: Այս պահանջները միանգամայն իրավացի պահանջներ են, քանի որ «Սասնա Ծռեր» խումբը մեկ տարի առաջ՝ տեսնելով, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում, և օգտվելով մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայով ամրագրված ժողովրդի ապստամբելու իրավունքից, ապստամբեցին Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ: Երևանի փողոցներում օրեցօր աճող համակիրների թիվը վկայում էր, որ նրանց զինված գործողությունները ժողովրդի կողմից լայն աջակցություն ունեին: Այդ մասին են վկայում նաև բազմաթիվ հրապարակված հարցումներ՝ թե մեկ տարի առաջ և թե այսօր, որտեղ հարցումների մասնակիցների մեծ մասը պաշտպանում են «Սասնա Ծռերի» գործողությունները և նրանց համարում են հերոսներ: Սա նշանակում է, որ ժողովուրդը «Սասնա Ծռերի» մասին իր վճիռն արդեն կայացրել է: Այդ ռեժիմն է, որ գնում է ընդդեմ ժողովրդի կամքի: Այնուամենայնիվ, «Սասնա Ծռերը» միանգամայն պատրաստ են ցանկացած դատավճռի, եթե այն կայացված լինի ժողովրդի կողմից, այլ ոչ Սերժ Սարգսյանի ռեժիմի կամակատար և բռնաճնշումների գործիք հանդիսացող դատարանի կողմից:
«Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը պահանջում է անհապաղ դադարեցնել «Սասնա Ծռերի» նկատմամբ կիրառվող բռնությունները, կասեցնել ապօրինի դատավարությունները և «Սասնա Ծռերի» և այդ գործին առնչվող բոլոր մեղադրյալների դատավարությունը հանձնել հատուկ այդ նպատակով ստեղծված, բաց և իշխանական ապարատից անկախ ժողովրդական ատյանի»,- նշված է հայտարարության մեջ:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26