2016թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց, թե կրթության ոլորտում առարկայական չափորոշիչների փոփոխմանն ուղղված ինչ է արվել:
Նա կրթության նախարարից հարցրեց, թե ազգային կրթակարգի անհրաժեշտությունը տեսնո՞ւմ է, որը նախկինում եղել է։
Մուրադյանը նաև նկատեց, թե մանկավարժները ուսուցչի թափուր տեղի ատեստավորման հարցեր են բարձրացնում և հետաքրքրվեց, թե անհրաժեշտություն չկա՞ կարգը փոխելու և համապատասխանեցնելու արդի չափանիշներին: Պատգամավորը հարցրեց 2,8 մլրդ արտադպրոցական ծախսերից, նկատեց, թե նշված է, որ դրանք 1 ,9%-ով աճել են, և հարցրեց՝ ինչի հիման վրա:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, թե չափորոշիչների փոփոխությունը նախատեսվել էր անել Համաշխարհային բանկի միջոցով. ավագ դպրոցի կրթակարգի անցումին զուգահեռ պետք է անցնեին նաև առարկայական չափորոշիչների փոփոխմանը:
«Բայց տեսանք, որ հնարավոր չէ առանձին սեգմենտ անել և հետո անցնել մեխանիկականի։ Այսինքն՝ չհասկանալով կրթական համակարգի ուղղությունները՝ դժվար է առարկայական չափորոշիչներ մուտք անել»,-ասաց նախարարը և նշեց, թե հենց դրա համար էլ դադարեցրել են, որ անցնեն ազգային կրթակարգին:
Ըստ նրա, դպրոցներում այսօր որ առարկան որ ուժեղ է, ուժեղ լոբբինգ են անում, և դա էլ մասնագիտացման ընտրության համար իր տեղը գրավում է՝ հաշվի չառնելով առկա պահանջները:
«Դրա համար մենք պետք է ՀՀ կրթական համակարգը բերենք ընդհանուր տեսքի, ունենք լուրջ խումբ դրսից և ներսից: Հասկանալի է, որ ցանկացած երկրի կրթական համակարգը հիմնական զենքն է»,-ասաց նախարարը և նշեց, որ օրինակ՝ ատոմակայանի աշխատանքը, բնական գիտությունները, երկիր պաշտպանությունը պետք է դրվեն կրթության հիմքում։ Արդեն հստակեցվել է, որ վերջին երկու դասարանում երեխաները ոչ թե նույն կրթական կուրսը կանցնեն, այլ այն հիմքը կդրվի, որը կուղեկցի կյանքում:
Ուսուցիչների թափուր տեղի համար ատեստավորումն ըստ նախարարի՝ հիմնավորված է և դպրոցների մեխանիզմների հետ էլ համապատասխանեցվել է: Իսկ 2,8 մլրդ.-ի հավելյալ գումարն ուղղվել է պատանի երկրապահին, սկաուտական շարժմանը, սպորտային շարժումներին:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26