Ստվերի գնահատում, ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացում ու դրանց նվազեցմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում. նպատակն է՝ տնտեսվարողներին ուղղորդել պակաս վճարված հարկերն ինքնուրույն հայտարարագրելուն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Զբոսաշրջային, շինարարության, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծման ու իրացման և այլ ոլորտներում գործող ռիսկային հարկ վճարողներն արդեն տեղեկացվել են իրենց խնդիրներից: Ստվերի գնահատման արդյունքում, ըստ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանի, կոմիտեն տիրապետում է բոլոր այն խնդիրներին, որոնք կարող են հանգեցնել հարկերի պակաս հաշվարկմանը:
«Թեպետ դրական արդյունքներ արձանագրվել են, այնուամենայնիվ, աշխատանքները պետք է շարունակական լինեն: Հարկային եկամուտներն առաջին հինգ ամսվա արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 31 միլիարդ դրամով, որից 30 միլիարդ դրամը բաժին է ընկնում առևտրային կազմակերպություններին: Արձանագրելով հարկային եկամուտների նման աճ՝ չունենք գերավճարի ավելացում: Կարելի է արձանագրել, որ, ըստ էության, հարկային եկամուտների ավելացումը հիմնականում պայմանավորված է ստվերի նվազմամբ, ինչին միտված են ՊԵԿ-ի ամենօրյա գործողությունները»,- ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը:
Վերջերս հսկողական միջոցառումներ են իրականացվել ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող հարկ վճարողների մոտ: Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ մինչև հսկողական միջոցառումները և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ֆիսկալային հասույթների համեմատականը բերել է իրացման ծավալների մոտ 70 տոկոս աճի:
ՊԵԿ-ն առաջիկայում հսկողական գործողություններ է նախատեսում նաև այլ ոլորտներում, մասնավորապես շինանյութի, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող տնտեսվարողների մոտ:
Ռաֆիկ Մաշադյանի հավաստմամբ՝ վարչարարության ենթարկվելու են բացառապես ռիսկային կազմակերպությունները. «Չի բացառվում, որ կկատարվեն պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ և դրանց արդյունքում կհարուցվեն քրեական գործեր: Մեր գերակա խնդիրը շարունակում է մնալ կազմակերպությունների կողմից հարկերի իրական չափերի ինքնուրույն հայտարարագրումը»:
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
10:02
20:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47