«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հունիսի 30-ի դրությամբ 1000plus.am կայքի միջոցով հավաքագրել է 8 մլն. 544 հազ. 787 դրամ, բանկային փոխանցումների միջոցով՝ 36 մլն. 189 հազ. 301 դրամ և կարճ հաղորդագրության միջոցով՝ 252 հազ. դրամ: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում 16 հատուցում է արել՝ 14 զոհված, 2 հաշմանդամություն ունեցողի զինծառայողների ընտանիքների:
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նիստի օրակարգի առաջին հարցով՝ հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվեց խորհրդարանում ամենամեծ ընդդիմության՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամում ներքին աուդիտի պատասխանատու նշանակվեց Արտակ Բաղդասարյանը, ով Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործառնական աուդիտի վերստուգիչ է:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց հիմնադրամի նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը: Այս պահին կա նվիրաբերությունների երեք եղանակ: Առաջինը հիմնադրամի կայքն է, որտեղ բանկային քարտի միջոցով նվիրաբերություններ կարող են կատարել աշխարհի բոլոր վայրերից, երկրորդը՝ բանկային հաշվին փոխանցումներ կատարելու միջոցով է, երրորդը 1028 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով նվիրաբերություն կատարելու եղանակն է:
Նիստի ընթացքում ներկայացվեցին մի քանի նոր տարբերակների առաջարկներ, որոնց միջոցով հիմնադրամը նաև հնարավորություն կունենա այդ եղանակներով հավաքագրումներ կատարել:
«Առաջարկվում է նոր վճարահաշվարկային համակարգերի՝ «Իդրամ», «Թելսել» և «Իզի փեյ» տերմինալների միջոցով նվիրաբերություններ կատարել: Առաջարկել ենք, որ իրենք այդ տերմինալների միջոցով ծրագրային ապահովում ընձեռեն, որ մարդիկ կարողանան 100 դրամից -99 հազ. դրամ փոխանցումներ կատարել»,- հայտնեց Վարուժան Ավետիքյանը:
Հաջորդ նոր առաջարկը վերաբերում էր փոստային նամականիշեր և արժեկտրոններ ձեռք բերելու միջոցով նվիրաբերումներ կատարելում: Նշվեց, որ հիմնադրամը քննարկումներ է ունեցել «Հայփոստի» հետ և փորձել է հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է նոր նամականիշեր թողարկել հատուկ հիմնադրամի համար: Գնելով նամականիշը՝ քաղաքացին նվիրաբերություն կատարած կլինի հիմնադրամին:
Երրորդ առաջարկը տարին մեկ անգամ բարեգործական համերգ կազմակերպելն է: Համերգը կունենա որոշակի թեմատիկա, կլինի բարձր մակարդակի, նպատակը կլինի այդ միջոցառման միջոցով լրացուցիչ նվիրաբերություններ հավաքագրելը:
«Հաջորդ տարբերակն այն է, որ այժմ մենք բանակցում ենք ՌԴ բջջային կապի օպերատորների հետ, որպեսզի Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները կարողանան կարճ հաղորդագրություն կատարելով՝ հիմնադրամին գումար փոխանցեն»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը, որին Վիգեն Սարգսյանը արձագանքեց, որ այս տարբերակը անպայման, օր առաջ պետք է անել:
Առաջարկվում է նաև հիմնադրամի լոգոն արտացոլող «սթիքեր» փակցնել տարբեր ապրանքանիշների վրա: Սպառողը, գնելով ապրանքը, «սթիքերի» վրա նշված գումարի չափով նվիրաբերություն կկատարի հիմնադրամին: Այս առաջարկին պաշտպանության նախարարը բացասաբար վերաբերվեց. «Սա կարող է վարչարարական մի շարք խնդիրներ առաջացնել, կարիք չկա»:
Նախարարը նաև վաղ համարեց սփյուռքի տարբեր համայնքներից հավաքագրումներ կատարելու տարբերակը, որով առաջարկվում էր եկեղեցիներում հանգանակություն անել և փոխանցել հիմնադրամին։ «Վեհափառի հետ դեռ չենք քննարկել այս հարցը, կարծում եմ՝ վաղաժամ է»,- ասաց Սարգսյանը:
Ներկայացված առաջարկները նախնական ընդունվեցին՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում եղած դիտարկումները: Անհրաժեշտության դեպքում հաջորդ նիստին նորից կքննարկվի այս հայեցակարգը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը նաև հայտնեց, որ կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հուղարկավորության նվիրաբերություններից ստացվել է 4.2 մլն դրամ: Հիշեցնենք, որ Գևորգյանցի հարազատները կոչ էին արել ծաղկեպսակների գումարներն ուղղել «Զինծառայողներ ապահովագրության հիմնադրամին»:
«Սա կարող է աշխատանքի ուղղություն լինել: Կարելի է նաև սգո ծառայություններում պաստառ ունենալ, որը կհուշի հիմնադրամի գոյության մասին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների նյութական աջակցության նպատակով: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքով՝ Հայաստանում աշխատող քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ գումար է պահվում, որը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26