2016 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը, դիմելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ավագ դպրոցները ոչ թե բարեփոխումների, այլև հեղափոխական փոփոխությունների կարիք ունեն:
«Կամ էդ դպրոցները պիտի չլինեն, կամ դրանք պիտի վերափոխենք, որովհետև դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու գիտելիքի բացը, որը ավագ դպրոցում չի ստանում, լրացնի կրկնուսույցի օգնությամբ», – ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև գիտական համակարգի խնդիրներին՝ պնդելով, որ համակարգում «դեդավշինա» է սկսվել:
«Մարդը, 50 տեղ աշխատելով, խախտում է օրենքը՝ անցնելով 65 տարեկանի սահմանը, երբ սահմանված է, որ պետք է թոշակի լիներ: Նայեք, մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր ըստ օրենքի՝ իրավունք չունեն զբաղվել գործունեությամբ, բայց 10 տեղ աշխատում են: Մարդը պիտի հասկանան, որ «դեդավշինա» չի, մարդը ազատ ոճի պրոֆեսոր չի, որ երբ ուզի գնա, երբ ուզի գա», – ասաց պատգամավորը և շարունակեց, որ այն ռեկտորները, ովքեր հաճո են իշխանություններին՝ մնում են իրենց պաշտոններում, իսկ ովքեր ոչ՝ թոշակի են ուղարկում:
Նախարարը նշեց, որ հանրապետությունում 103 ավագ դպրոց կա և խնդիրները բազմաթիվ են՝ սկսած շենքային պայմաններից մինչև հոսքային ուսուցման կազմակերպում:
Խոսելով բուհերի մասին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ ինքը երեք շրջաբերական է ուղարկել բուհերի ռեկտորներին տեղեկանալու համար, թե ինչ զբաղվածություն ունեն ամբիոնի վարիչները։ «Շրջաբերականով երկու բան եմ խնդրել ու պահանջել ռեկտորներից: Առաջինը, որ ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկեն ոչ միայն գիտական, այլև՝ վարչական աշխատանք: Եթե մարդը լիարժեք ծանրաբեռնված է աշխատանքով, ինքը ձեռքի հետ ամբիոն վարիչ չպիտի աշխատի, որովհետև ամբիոնի վարիչը մեր համալսարանական համակարգի անկյունաքարային դերերից է: Եթե մարդն արդեն 8-ժամյա զբաղվածություն ունի, կարող է դասախոսել, բայց ամբիոնի վարիչ չի կարող լինեն: Երկրորդը՝ խնդիրը պրոռեկտորների շքերթը կրճատելն է: 4000 ուսանող ունեցող բուհը չպետք է 5 պրոռեկտոր ունենա», – ընդգծեց նա:
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
10:52
10:35
10:17
09:45
09:16
09:04
15:30
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44