Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը: Հայաստանի գրողների միության վարչության հաղորդմամբ, Ղուկաս Սիրունյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հուլիսի 3-ին ժամը 18.00-ից, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 4-ին, ժամը 12.00-14.00-ին, Հայաստանի գրողների միությունում։ Հուղարկավորությունը տեղի կունենա Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։
Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, «Ազատամարտ» շաբաթաթերթում: 1998-2010 թթ. եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության «Զինուժ» ծրագրի գլխավոր խմբագիրը: 2010-13 թթ. ԼՂՀ Քաշաթաղի շրջանում զբաղվել է ուսուցչությամբ։ 2014-ից Հայաստանի գրողների միության գործադիր տնօրենն էր:
Հեղինակ է մեծերի և մանուկների համար գրված երկու տասնյակից ավելի չափածո և արձակ գրքերի: Այդ թվում`«Իրիկուն բարի, դարձիր առավոտ» /1977/, «Մայրամե» /1984/, «Տապանի վրա» /1996/, «Գլոբուսով ճուտիկը» /2006/, «Իմ թվերը» /2013/, «Կակտուսի սերը» (մանկական պատմվածքներ) /2013/, «Ուշացած կապիկներ» /2007/, «Պիղատոսի արցունքները» /2014/, «Բաց արեք, ես եմ» /2016/, որոնք ջերմ ընդունելություն են գտել ընթերցողների ու մասնագետների կողմից, թարգմանվել մի շարք լեզուներով: Գրել է նաև կինոսցենարներ:
Ղ.Սիրունյանի մանկական երկու գրքերը` «Աստղածաղիկ» /1988/ և «Տառափնջիկ» /2011/, արժանացել են ՀԳՄ «Տարվա լավագույն գիրք» մրցանակի, իսկ 2007 թ. «Ուշացած կապիկներ» վեպին շնորհվել է Ռուսահայերի միության կողմից սահմանված գրական մրցանակ:
Իր գրական ծանրակշիռ վաստակի համար Ղուկաս Սիրունյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալով, իսկ «Բաց արեք, ես եմ» (2016) ժողովածուն արժանացել է ՀՀ նախագահի գրական մրցանակին:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26