Հուլիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից և Շվեդիայից:
Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Սիրելի տղաներ և աղջիկներ, բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Հայրենիք, բարով եք եկել տուն: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում, ու այն ամենը, ինչ լսել եք տանը Հայաստանի մասին, տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր Հայրենիքը: Եվ ամենակարևորը հայոց լեզվի դասընթացներն են: Պետք է սովորեք հայերեն, խոսեք հայերեն: Պետք է իմանաք հայերեն, որ պահպանվի մեր լեզուն ու փոխանցվի սերունդներին: Դուք հայ եք, հայաստանցի եք, ուղղակի ծնվել եք այլ երկրում: Ձեր տունը Հայաստանն է, և ուշ թե շուտ վերադառնալու եք Հայրենիք»:
Արիտունցիները շնորհակալություն են հայտնել Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար: Ելույթ են ունեցել տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքել են ու երգել, այնուհետև շուրջպար են բռնել:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26