Ըմբիշների արդյունքներից եւ երկու բրոնզե մեդալից այդքան էլ գոհ չեմ: Թիմը պատրաստ էր ավելի շատ մեդալ նվաճելուն, իսկ բրոնզե մեդալակիրները կարող էին ավելին անել: Սա նշանակում է, որ դեռ շատ աշխատելու տեղ ունենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն՝ ամփոփելով հուլիսի 1-2-ը Դորդտմունդում անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմըԴորտմունդից վերադառնում է երկու բրոնզե մեդալով: Երրորդ տեղ են գրավել Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):
Մեդալ նվաճելուն մոտ էր նաեւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, բայց բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում պարտվեց ռումինացի ըմբիշին:
«60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի ձեռքի մատը դուրս ընկավ, խանգարեց ըմբիշին կապած մատով մինչեւ վերջ գոտեմարտել: Երկրորդ գոտեմարտի ժամանակ մատը դուրս ընկավ, տեղը գցեցինք, կապեցինք, մի քանի գոտեմարտել կապած մատով մասնակցեց, բայց արդեն չկարողացավ եզրափակիչ դուրս գալ: Մեր մյուս մեդալակիր Մալխաս Ամոյանն էլ դժվարացավ քաշի հետ կապված: 74 կգ քաշային կարգում է հանդես գալիս, բայց իր քաշը քիչ է մյուսների համեմատ, ինչն էլ զգացվեց գորգի վրա: Ուժը չբավարարեց:
Մյուս քաշային կարգերի ներկայացուցիչների մեդալի ակնկալիք ունեի Դավիթ Օվասապյանից (120 կգ): Բայց չգիտեմ, ինչու ստացվեց:
Դժգոհ եմ 66 կգ քաշային Զավեն Միքայելյանից, 84 կգ քաշային Արսեն Սարգսյանից: Լավ հանդես չեկան:
Արդեն ասել էի, որ թիմը նոր ձեւավորված է, ունենք նորեկներ, ովքեր տեղափոխվել էին պատանեկան հավաքականից: Կարծում էի Եվրոպայի առաջնությունը բարդ կլինի հենց նրանց համար, քանի որ առաջին անգամ էին 3 մրցափուլով գոտեմարտելու: Ստացվեց այնպես, որ իրենց արդարացրին մեր նորեկները, մեդալակիրներ դարձան երիտասարդներում առաջին քայլերն անող Հրաչյա Պողոսյանն ու Մալխաս Ամոյանը»,- ասաց Արմեն Բաբալարյանը:
Ավագ մարզիչը ըմբիշների ձախողումներում չի մեղադրում մրցավարներին: Ըստ նրա՝ վատ հանդես գալը մրցավարների խնդիրը չէ:
«Պարտությունները չեմ բարդի որեւէ մեկի վրա՝ մրցավարների կամ մարզիկների: Յուրաքանչյուր պարտություն նշանակում է, որ աշխատելու տեղ կա: Երբեք չեմ փորձում մրցավարությունն ինձ ու իմ ըմբիշների համար խնդիր դարձնել: Մեր տղաները պետք է այնքան ուժեղ լինեն, որ մրցավարներին էլ հաղթեն: Այսպես եմ խնդիրը դրել: Չեմ սիրում, երբ մեղադրում են մրցավարներին»,- նշեց մարզիչը:
Թիմը կնախապատրաստվի օգոստոսի 3-ին Ֆինլադիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը:
«Եվրոպայի առաջնությունն արդեն ընդգծում է աշխարհի առաջնության կազմը: Ովքեր լավ հանդես եկան Եվրոպայի առաջնությունում, նրան կմասնակցեն աշխարհի առաջնությանը, մյուսներին կորոշենք մարզումների ընթացքում»,- հայտնեց Արմեն Բաբալարյանը:
16:18
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44