Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը Ավստրիայում տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, բայց քանի որ գագաթնաժողովի մակարդակով անցկացվող նման հանդիպումները փակ են՝ լինի նախարարների, թե նախագահների հանդիպում, դժվար է նույնիսկ ենթադրել, թե ինչ փաստաթուղթ կարող է դրված լինել բանակցային սեղանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Հիշեցնենք, որ ռուսական «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրին, գրել էր, թե նախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին, Ավստրիայի Մաուերբախ քաղաքում: Նախարարներին առաջարկել են հանդիպել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Ակնկալվում է, որ Մինսկի խմբի համանախագահները ևս կմասնակցեն Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը:
Այդուհանդերձ, փորձագետ Տարասովը կարծում է, որ հանդիպման փաստն ինքնին նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ունեն քննարկելու թեմաներ: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա այն, մեր զրուցակցի համոզմամբ, մտել է փակուղի, և ելքը այս իրավիճակից, առաջին հերթին, բանակցային ձևաչափը փոխելն է, երկրորդը՝ արցախյան կողմին՝ պաշտոնական Ստեփանակերտին, բանակցություններին լիարժեք մասնակից դարձնելը:
«Գործընթացը այս ձևաչափով մտել է փակուղի, անհրաժեշտ է ինչ-որ առաջընթաց, իսկ ժամանակի ձգձգումը մարտավարական և ռազմավարական առումով ձեռնտու է Հայաստանին, քանի որ դա թույլ է տալիս ամրապնդել Ղարաբաղի պետականությունը, իսկ Հայաստանը մանևրելու հնարավորություն է ստանում: Իրադարձությունները այնպես չեն զարգանում, ինչպես կուզեր Ադրբեջանը: Ելքը տվյալ իրավիճակից հնարավոր է հետևյալ կերպ. նախ՝ անհրաժեշտ է փոխել բանակցությունների ձևաչափը, երկրորդ՝ Ստեփանակերտը պիտի միանա բանակցություններին:
Սա կոնֆլիկտաբանություն է, հասկանում եք: Այն ունի իր օրենքները: Այն ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահն այնպես արեց, որ Ստեփանակերտը դուրս գա բանակցություններից, իսկ Բաքուն ընդունեց այդ ձևաչափը, բայց հիմա պարզ է, որ դա սխալ էր: Երևանը սխալվեց, Բաքուն նույնպես: Ստեփանակերտի հետ բանակցելը հիմա պետք է Բաքվին դիվանագիտական մանևրի հնարավորությունները վերականգնելու համար: Հայաստանին դա պետք է հենման կետ ունենալու և, ի վերջո, բանակցությունները սկսելու և փոխզիջումային լուծում գտնելու նպատակով:
Փոխզիջումային լուծումը, ըստ երևույթին, կապված է տարածքային հարցերի հետ: Ամենայն հավանականությամբ, դա անխուսափելի է, բայց ինչ տարբերակ կառաջարկվի այդ հարցը լուծելու համար՝ դժվար է ասել, որովհետև Ստեփանակերտը ցանկանում է ապահովել իր անվտանգությունը ռազմավարական մակարդակով:
Ամեն դեպքում, ներկայիս դասավորության պայմաններում Ադրբեջանը պարտվել է, կորցրել է Ղարաբաղը: Նա կարող է փոխել այս իրավիճակը միայն աշխարհաքաղաքական միջավայրը փոխելու միջոցով: Բայց Մոսկվան և Վաշինգտոնը սպասողական դիրք են գրավել: Նրանք փորձում են սառեցնել կոնֆլիկտը, թույլ չտալ, որպեսզի բռնության նոր ալիք բարձրանա, քանի որ շատ բարդ վիճակ է հարավում՝ Մերձավոր Արևելքում: Մարտական գործողությունները այդ տարածաշրջանում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանից ընդամենը 200 կմ հեռավորության վրա»,- մեկնաբանեց Ստանիսլավ Տարասովը:
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
10:52
10:35
10:17
09:45
09:16
09:04
15:30
14:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44