Սևանը տեկտոնական, հրաբխային ծագման է, հյուսիսային հատվածում էլ կա ճեղք, որը տարեկան 0.5 սմ լայնանում է: Արդյոք 100 միլիոն խ/մ ջրառի դեպքում Սևանը վտանգավոր չի՞ դառնա սեյսմիկ տեսանկյունից: ԱԺ-ում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամանակ այս մասին հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին:
Բացի այդ, պատգամավորը հարցրեց՝ ափամերձ հատվածից կիրով, ավազով հարուստ ապարներ են ներթափանցելու լիճ, եթե մակարդակը իջնի, արդյո՞ք դա վտանգավոր չէ:
«Սևանի ջրի թափանցելիությունը 12 մետր էր, հիմա հասել է 4.5 մետրի: Չե՞նք վտանգում այս չափորոշիչը, երբ հավելյալ ջրառ ենք իրականացնում»,- հարցրեց Բագրատյանը:
Արսեն Հարությունյանն ասաց, թե ինքը չի կարող պատասխանել այն հարցին՝ սեյսմակայունության տեսանկյունից վտանգ կա՞, թե ոչ. «Ես մասնագիտությամբ սեյսմոլոգ չեմ, չեմ կարող ասել՝ ազդեցություն կունենա, թե ոչ, բայց մենք գալիս ենք այն նիշին, որին անցյալ տարի չենք եղել»:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, Հարությունյանը նշեց, որ ամեն տարի էլ ջրի մակարդակը իջնում ու բարձրանում է, և այդ հարցը առանց հավելյալ ջրառ իրականացնելու էլ առաջանում էր:
«Մենք ունենում ենք 35-45 սմ մակարդակի տատանում: Այս տարի բարձրացավ 46 սմ, հիմա որ իջնի 38 սմ, որևէ ազդեցություն չի ունենա: Ամեն տարի այս խնդիրը կա՝ բարձրանում ու իջնում է»,- նշեց Ջրային կոմիտեի նախագահը:
Պատգամավորն էլ հակադարձեց՝ ասելով, որ պարտադիր չէ սեյսմոլոգ լինել հարցին պատասխանելու համար:
«Պետք է դիմեք համապատասխան մասնագետների՝ սեյսմոլոգների, որպեսզի նրանք ասեն՝ վտանգավո՞ր է, թե ոչ: Որպեսզի ասեք, արդյոք այս որոշումը կազդի՞ ձկների էնդեմիկ տեսակների վրա, պարտադիր չէ, որ ձկնորս լինեք: Մասնագիտական փորձաքննությունների ենթարկեք ամբողջ նախագիծը»,- հորդորեց Սերգեյ Բագրատյանը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26