2017թ-ի հուլիսի 1-ի դրությամբ առողջապահության նախարարությունում գրանցվել է օձի խայթոցի 60 դեպք, այսինքն՝ 20 դեպքով ավելի՝ 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ դրանց թիվը եղել է 40, իսկ ամբողջ 2016թ-ի կտրվածքով՝ շուրջ 98 դեպք։ Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ արձանագրված դեպքերի թվում մահացության դեպք առայժմ չի գրանցվել։
«Թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաթույնով և պարբերաբար անհրաժեշտ խմբաքանակը ստանում են։ 2016թ-ին մահվան ելքով օձի խայթոցի դեպք ընդհանրապես չի եղել, իսկ այս տարի՝ ոչ մահացության, ոչ էլ կյանքին կամ առողջությանը ծանր հետևանք պատճառող դեպք դեռևս չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միքայել Գաբրիելյանը։
Հարցին՝ առաջնահերթ ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին, գլխավոր թունաբանը պատասխանեց․
«Առաջին իսկ րոպեներին արտածծել կծած տեղից և թքել, որովհետև այդ թույնը ոչ բերանային խոռոչով, ոչ աղեստամոքսային տրակտով և ոչ էլ փչացած ատամներով չի կարող ներթափանցել ձեր օրգանիզմ։ Այդ վերքի վրա լարան (жгут) դնել կամ այրել, կտրվածք անել՝ կատեգորիկ արգելված է, իսկ եթե բերանում, ստամոքսում կամ 12-մատնյա աղիքում արյունահոսող բաց վերք չկա, ապա մյուս բոլոր դեպքերում բերանով արտածծելը միանգամայն անվտանգ է, պետք է տուժածին անշարժացնել և անհապաղ դիմել մոտակա բուժհաստատություն, իսկ ալկոհոլային որևէ խմիչք տալը բացառված է, որովհետև այն արագացնում է արյան շրջանառությունը։ Բոլոր հիվանդանոցներում էլ թե՛ հակաթույնը, թե՛ հետագա բուժման հետ կապված ծախսերը պետպատվերի շրջանակներում է և բոլորովին անվճար է տրամադրվում»։
Վերջին շրջանում թե՛ մայրաքաղաքում, թե՛ տարբեր մարզերում ավելացել է օձերի քանակը։ Նկատենք, որ համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ամփոփագրերի՝ թունավոր և անթույն օձ է պարբերաբար հայտնաբերվում բնակելի շենքերի բակում, տան նկուղում, տան հարակից տարածքում և անգամ բնակարանի որևէ սենյակում։
Երևանի կենդանաբանական այգու ակվատեռարիումի բաժնի ղեկավար, «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, օձերի բազմաքանակ ավելացումը նախ համարում է իրականությանը չհամապատասխանող կարծիք, ապա նաև առանձնացնում է մի քանի նախապայման, որոնց հետևանքով օձերը սկսել են դուրս գալ իրենց թաքստոցներից։ Այդ շարքում ըստ սողունագետի՝ առաջինը քաղաքաշինական ակտիվ աշխատանքներն են, ինչը հանգեցնում է օձերի տեղաշարժի։
«Չպետք է մոռանանք, որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ միշտ եղել են և կան օձեր։ Հիմա ոչ թե նրանց քանակի ավելացում է եղել, այլ նրանց բնակավայրերն են քանդվում շինարարության արդյունքում, և օձերը սկսում են տեղաշարժվել կամ հարմարվում են այդ նոր միջավայրին և առավել շատ են սկսում աչքի ընկնել։
Շարունակությունը՝ այստեղ:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26