Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանում նախօրեին մեկնարկել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նստաշրջանը, այս մասին հայտնում է «Ակօս»-ը։
Նշենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը հասել է 86-ի. նրանց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։
Հայտնի է, որ 86 մեղադրյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում։
Երեկվա նիստում ընթերցվել են բոլոր մեղադրյալների մեղադրական ակտերը, նիստին ներկա է գտնվել նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
Ակնկալվում է, որ այսօրվա նիստում պաշտպանական ճառերով հանդես կգան մեղադրյալներից Թուրքիայի հետախուզական կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ռամազան Աքյուրեքը, Էրջան Թունջելն ու Ռեշաթ Ալթայը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55