ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անիտա Տրավաինիի և կոշիկի արտադրության և որակի գծով միջազգային փորձագետ Ջորջո Գադինայի հետ՝ քննարկելու ծրագրի իրականացման ընթացքը և կազմակերպության հետ համագործակցությունը։
«Շնորհակալ ենք Ձեզ մեր հայաստանյան թիմին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Մենք տեսնում ենք Կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու այս ոլորտը»,- նշել է Անիտա Տրավաինին։ Խմբի ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումների աճում են։ Նա ընդգծել է, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է նաև համատեղ ուժերով խթանել որակյալ կադրերի ապահովմանը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրով նախատեսվող ուսումնական կենտրոնի բացման աշխատանքներին, որը կստեղծվի պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա։ Կենտրոնը կմատուցի նաև հագուստի և կոշիկի արտադրության պլանավորման և արտահանման խթանման, ֆինանսական կառավարման հմտությունների զարգացման ծառայություններ։ Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն այժմ քննարկում է թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության գործիքակազմի ընդլայնման հնարավորությունները և առաջարկել մասնակցել քննարկումներին։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը միջազգային փորձագետների հետ քննարկել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի առանձին ճյուղերի զարգացման հնարավորությունները` գորգեգործություն, մանածագործություն, կաշվի արտադրություն, կոշկագործություն։ «Հայաստանում կան այն բոլոր նախադրյալները և անհրաժեշտ ներուժը, որ մենք ստեղծենք եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք։ Պետք է մեկտեղենք մեր ջանքերը ոլորտը շեշտակիորեն զարգացնելու համար»,- ասել է Սուրեն Կարայանը:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03