Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մեխակ Մեխակյան փողոցում 3 օր է՝ ջրամատակարարում չի իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց այդ թաղամասի բնակիչ Գրիգոր Գևորգյանը՝ հավելելով, որ բնակիչների բողոքներից հետո միայն այսօր է կարճ ժամանակահատվածով ջրամատակարարում իրականացվել:
«Սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար ստիպված ենք բարեկամների տանից ջուր բերել։ Բազմիցս զանգահարել եմ 185 հեռախոսահամարով, ներկայացրել եմ խնդիրը, խոստացել են արձագանքել։ Երեկ ընդամենը զանգեցին ու ասացին, որ այդ տարածքում խնդիր չկա, պետք է որ ջուր ունենաք։ Հենց այդ զանգից անմիջապես հետո գնացի Վեոլիա Ջրի Էջմիածնի տարածքային գրասենյակ, պետի հետ խոսեցի, սակայն որևէ հստակ պատասխան չստացա. պետը ասաց, որ երեկոյան ջուրը կլինի, սակայն երեկոն եկավ, ջուրը՝ ոչ։ Առավոտյան միայն ջուրը գալիս է որոշակի դադարներով ու օդի հետ։ Արդյունքում ոչ միայն մենք 41 աստիճան շոգի ժամանակ ջուր չունենք, այլև դրա համար ստիպված ենք ավել վճարել»,-շեշտեց բնակիչը:
Հիշեցնեք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 3-4-ին Արմավիրի մարզում ջրամատակարարում առանձին ժամերին չի իրականացվելու, բայց Էջմիածնի որևէ թաղամասի ջրամատակարարման դադարեցման մասին տեղեկատվություն չի տարածվել:
Tert.am-ը փորձեց կապ հաստատել նաև «Վեոլիա Ջրի» Էջմիածնի տեղամասի ղեկավարի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում, քաղաքային հեռախոսահամարով արձագանքողներ ևս չկան:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26