Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ կառավարության նոր ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ չի երևում, թե տեխնոլոգիական ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում:
«Մենք մշակել էինք հինգ տարվա ռազմավարությունը և ուղղել էինք համապատասխան նախարարությանը և կառավարություն, սակայն կառավարության ծրագրում դրա արտացոլումը չտեսանք»,- ասաց նա և նշեց, որ ցանկացած ծրագիր իրականացնելն անհնար է, մինչև չապահովվի բոլոր շերտերի կոնսոլիդացիա:
«Այս առումով կարծում եմ, որ կառավարության ծրագրի հիմնական բացը կոնսոլիդացիայի մեխանիզմների լրիվ բացակայությունն է: Զրո արդյունք ունեցավ մեր ռազմավարության կիսվելը կառավարության հետ»,-ասաց նա:
Ներկայացնելով իրենց ծրագիրը՝ Կարեն Վարդանյանն ասաց, որ այն բաղկացած է հինգ ուղղություններից: Առաջին ուղղությունը կրթությունն է: «Ոլորտի զարգացման համար միջազգային պահանաջարկը բարենպաստ է: Կրթության ուղղությունն էլ ունի երեք բաղադրիչ։ Առաջինը դպրոցի մակարդակ ենք իջել, որպեսզի դպրոցում 9-10 տարեկանից ինժեներական կրթություն տրվի»,-ասաց նա:
Կարեն Վարդանյանը հայտնեց, որ նախկին կառավարության հետ պայմանավորվածություն ունեին, որ որքան խմբակ իրենք ստեղծեն, այնքան էլ կառավարությունը կստեղծի և կհոգա խմբակավարների աշխատավարձը և այդ ծրագիրը տեղից չի շարժվում՝ իր համար անհայտ պատճառով:
Նա նշեց, որ կրթության ուղղության երկրորդ բաղադրիչն «իրական դպրոց» ծրագիրն է` 15-18 տարեկանների համար, երբ նրանք և՛ սովորում, և՛ աշխատում են:
«Երրորդ և ամենացավոտ կետը գիտության բացակայությունն է, քանի որ մասնագետներ խորը դեֆիցիտ ունենք: Եթե տաղանդավոր է երեխան հենց առաջին կուրսից աշխատանքի առաջարկ է ստանում և գիտությամբ չի զբաղվում: Դրա համար ցանկանում ենք տաղանդավոր երեխաներին ֆինանսավորել, որ նրանք դուրս չգան ոլորտ աշխատելու այլ մնան համալսարաններում և զբաղվեն գիտական աշխատանքով»,-ասաց նա։
Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ 20 լաբորատորիայում կտեղադրեն անօդաչու թռչող սարքերի նախագծման աշխատանքները։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ աշխատանքը կօգնի բանակին:
«Ընդհանուր ծրագրի երկրորդ ուղղությունը Հայաստանի բրենդի ձևավորումն է, և տրվում է այն հարցի պատասխանը, թե ինչու Հայաստան: Մենք պետք է հստակ դիրքավորվենք աշխարհում»,-ասաց նա:
Երրորդ ուղղությունը նա կոչեց «Պետությունը, որպես պատվիրատու», իսկ չորրորդ ուղղությունը՝ ռազմարդյունաբերությունն է, որն ի հայտ եկավ ապրիլյան պատերազմից հետո: Հինգերորդ ուղղությունը նա համարեց կոնսոլիդացիայի խնդիրը, այդ թվում՝ աշխատակիցների միջև:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26