Սահմանին բոլոր զարգացումները տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ կա և գործում է 2014թ.-ի ամռան ամիսներից սկսած. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով հուլիսի 4-ին հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը:
Ըստ նրա՝ իրավիճակն այն ժամանակներից սրվել է, և պարբերաբար ականատես ենք լինում էսկալացիաների, որից հերթական էլ երեկ էր:
«Այստեղ որևէ նորություն չկա, այլ հարց է, որ ադրբեջանական կողմը, թաքնվելով խաղաղ բնակչության հետևում, փորձում է խուսափել հայկական կողմի անհամաչափ պատասխանից: Բայց տեսանք, որ այդպես չէ, և այս անգամ շատ վճռական գործեցին մեր Զինված ուժերը՝ ավելի մեծ էսկալացիան կանխելու նպատակով»,-ասաց նա:
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ հայկական ԶՈւ-ի առջև կոնկրետ այս դեպքում կրակակետը լռեցնելու խնդիր է եղել դրված:
«Ճիշտ է՝ բնակավայրում էր տեղակայված, բայց այնուամենայնիվ հենց այդ կողմից էին մեր ուղղությամբ հրթիռներ արձակվում. սա, ըստ էության, պաշտպանողական գործողություն էր, կանխարգելիչ չէր, նախահարձակ չէր, այլ զուտ լռեցնելու հարց էր, որը բարեհաջող կերպով լուծվել է»,-ասաց նա՝ ընդգծելով, թե չէր ասի, որ հայկական կողմի մարտավարության փոփոխություն է եղել:
«Ուղղակի գոյություն ունեցող մարտավարության շրջանակներում ավելի վճռական քայլ էր, որն իր արդյունքն ունեցավ»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանի վերջին այցից հետո եղած հայտարարությունն արդեն հուշում էր, որ Ադրբեջանը հնարավորություն է ստանում շարունակել իր ագրեսիվ մարտավարությունը:
«Նախադեպերից ակնհայտ է, որ գերազանց հասկանալով, թե կոնկրետ որ կողմն է անընդհատ գնում իրավիճակի սրման ուղղությամբ՝ նորից համահավասարության հայտարարություն տարածեցին, և դա լավ ազդանշան էր Ադրբեջանին, որ կարող է շարունակել իրենց մարտավարությունը: Ես կարծում եմ՝ երեկվա այդ փորձերը պայմանավորված էին այդ թույլտվությամբ, որը ստացել են միջնորդների կողմից»,-ասաց նա:
Նա Ադրբեջանի ակտիվության ոչ պակաս պատճառ համարեց նաև նախօրեին եվրոպական մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ Ադրբեջանը սպասարկում է «Իսլամական պետությանը»՝ գործին ներգրավելով նաև ավիաուղիները:
«Այդ ամենը թաքցնելու, ծածկելու նպատակով նրանք նորից գնում են իրավիճակի սրման»,-ասաց նա:
tert.am
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26