Նավակի տարողունակությունը, որի ուղևորները մահացել են հուլիսի 2-ին ՌԴ Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում, գերազանցվել է չորս մարդով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության ներկայացուցիչ Իվան Կոլկովը, հայտնում է ТАСС-ը:
«Նավակի տարողունակությունը հինգ մարդ էր: Նավում եղել է ինը մարդ, նրանցից վեցը՝ երեխա: Այսինքն՝ չորս մարդով ավելին է եղել, քան թույլատրվում էր: Նավակի բոլոր ուղևորները եղել են առանց փրկարարական բաճկոնների»,- ասել է Կոլկովը:
Նա հայտնել է, որ դեպքի վայրում լճի խորությունը եղել է 2,5 մետր:
Ինչպես գրում է mk.ru-ն, մասնագետները պարզել են, որ նավակը ճակատային հատվածում փոքր անցք է ունեցել: Երբ ճակատային մասում սկսել է ջուր հավաքվել, ուղևորները տեղափոխվել են նավակի հետևի հատված, ինչի հետևանքով այն շուռ է եկել:
Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ մարզային վարչության ներկայացուցիչը, Մաքսիմկա լճում երեխաներին նավակով շրջել տանելու որոշած տղամարդը մի քանի կոպիտ սխալ է գործել, որն արժեցել է նրա ու իր հետ եղածների կյանքը: Բացի գերբեռնվածությունից և փրկարարական բաճկոններ չունենալուց՝ նա հայտնել է, որ լիճը նախատեսված չէր լողալու կամ նավակով զբոսանքների համար, և ջուրն այնտեղ բավականին սառն է եղել: Բացի այդ, ափից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա պարզվել է, որ սկսել է ջուր լցվել նավը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ջրից դուրս են բերվել երեք տղամարդու (հարազատ եղբայրների), ինչպես նաև 10 տարեկան աղջկա, 2, 8 ու 15 տարեկան երեք տղաների մարմինները:
Հայտնի է դարձել, որ ընտանիքի անդամները տոնում էին մահացածներից մեկի դստեր դպրոցական ավարտական օրը: Աղջկա հայրն էլ չարաբաստիկ լճակի վարձակալն էր: Նրանք 30 հոգով տեղավորվել էին ափին գտնվող ամառանոցում:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ողբերգական պատահարի հետևանքով հայեր են մահացել, այդ թվում՝ փոքր երեխաներ: Դժբախտ պատահարը 7 կյանք է խլել: Տղամարդկանցից մեկն իր և երկու եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա լճում, երբ նավակը հանկարծակի շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են ջրում, օգնություն են կանչել։ Ափին կանգնած մյուս եղբայրներն անմիջապես նետվել են ջուրը, սակայն նույնպես խեղդվել են: Մահացել է երեք տղամարդ և չորս երեխա:
Նավակում գտնվող ինը հոգուց չորսին է հաջողվել փրկվել։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Մաքսիմկա լիճը նախատեսված չէ ո՛չ լողալու, ո՛չ էլ նավակով զբոսնելու համար: Մահացած քաղաքացիներից ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել, փրկարարական բաճկոններ չեն կրել:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով: Չելյաբինսկի նահանգապետը հայտնել է մահացածների ընտանիքներին նյութական օգնություն տրամադրելու մասին:
Նավում եղել են՝
1. Նառա Գևորգի Դ., փրկվել է,
2. Ստելա Գևորգի Գ., փրկվել է,
3. Լյովա Արմանի Դ., փրկվել է,
4. Անգելինա Արթուրի Ն., 2001 թվականի ծնված, փրկվել է,
5. Արման Արմենակի Դ., 1979 թվականի ծնված, զոհվել է,
6. Արսեն Արթուրի Ն., 2015 թվականի ծնված, զոհվել է,
7. Դավիթ Արմանի Դ., 2009 թվականի ծնված, զոհվել է,
8. Արտյոմ Արթուրի Ն., 2002 թվականի ծնված, զոհվել է,
9. Էլեն Արենի Դ., 2007 թվականի ծնված, զոհվել է։
Ափից օգնության են նետվել՝
10. Արեն Արմենակի Դ., 1981 թվականի ծնված, զոհվել է,
11. Արթուր Ռոբերտի Ն., 1972 թվականի ծնված, զոհվել է։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55