Հայաստանում եղանակային բարձր ջերմաստիճանն իր բացասական ազդեցությունը կթողնի բերքի վրա այն առումով, որ հողում եղած խոնավությունն արագ կգոլորշիանա, իսկ բույսի նորմալ կենսունակությունը և զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու լրացուցիչ ոռոգում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանի (+30-ից բարձրի) դեպքում բույսերի աճը կանգ է առնում, ինչը նշանակում է, որ բույսն աճում է օրվա միայն այն ժամերին, երբ ջերմաստիճանը +30-ից ցածր է. դա ազդեցություն կունենա բերքի վրա:
«Անջրդի տարածքներում, որտեղ տեղումներ չեն եղել և ջերմաստիճանը բարձր է, կունենա իր բացասական ազդեցությունը, ինչպես օրինակ՝ ցորենի հատիկի խոշորության, այնպես էլ հատիկի ձևավորման վրա: Չեմ կարող ասել, որ երաշտ է սպասվում, քանի որ դրա ձևակերպումն այլ է, բայց ամեն դեպքում ունենք լուրջ խնդիր բոլոր տարածաշրջաններում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հիդրոմետից ստացված տեղեկանքի համաձայն, լավն այն է, որ հուլիսի 6-ից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում սպասվում են անձրևներ, իսկ մյուս մարզերում էլ ջերմաստիճանի իջեցում:
Փոխնախարարը նշեց, որ այցելել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի մոտ մեկ տասնյակից ավելի համայնքներ, դաշտերում ուսումնասիրություններ կատարել և այս պահին սպասում են, որ տեղումներ լինեն, քանի որ դրանք հիմնականում անջրդի տարածքներ են և տեղումների շնորհիվ որոշակի առումով հնարավոր կլինի բերքը փրկել:
«Իսկ ընդհանուր առմամբ պայմանավորվածություն ունենք, որ բերքահավաքից առաջ մեկ անգամ ևս ուսումնասիրություն անենք, որպեսզի կարողանանք վնասները գնահատել: Հնարավոր է մեր բնությունն օգնի այդ հարցը կարգավորել: Հարկավոր է մի քանի օր համբերել՝ հասկանալու համար, թե վերջնական ինչ է կատարվում»,- ասաց գյուղնախարարի տեղակալը:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն բարձր է նորմայից 5-6 աստիճանով:Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Իսկ հուլիսի 6-ին, 8-9-ը հատկապես հյուսիսային շրջաններում, 10-ին Սյունիքում և Արցախում, 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26