Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կա 3 կարևոր ասպեկտ:
Այսօր «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ, ներկայացնելով այդ երեք գործոնները, Գիրագոսյանն ասաց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կարևոր մաս է փորձի փոխանակումը՝ Հայաստանի ունակությունը պատրաստվել գալիք սպառնալիքներին ու մարտահրավերներին։
«Կարևոր է, թե ինչպես է Հայաստանը խորացնում իր բարեփոխումները, այսինքն՝ բարեփոխումների հաջորդ սերնդի մասին է խոսքը, որոնք սևեռվում են ոչ թե քանակի, այլ՝ որակի վրա, երբ Հայաստանի պաշտոնական բարեփոխումների ոլորտի հիմնական մասը սևեռվում է կրթության վրա։ Երրորդը՝ արդիականանացումն է և պրոֆեսիոնալիզացիան։ Ի տարբերություն իր հարևանների՝ Հայաստանն առաջարկում է ավելի կանխատեսելի, կայուն և պրոֆեսիոնալ զինուժ», - հայտարարեց Գիրագոսյանը։
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների երկրորդ գործոնը, ըստ Գիրագոսյանի, վերաբերում է նոր հնարավորություններին: Հայաստանի առջև բացվող առաջին հնարավորությունը, ըստ վերլուծաբանի, քաղաքացիական վերահսկողությունն է, ինչը կարևորվում է Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համատեքստում:
«Բարեբախտաբար, ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների՝ Հայաստանը տպավորիչ և կայուն հարաբերություններ ունի քաղաքականության և զինուժի միջև, զինուժը չի խառնվում քաղաքականությանը։ Այս իմաստով մեծ առավելություններ ունենք մեր հարևանների նկատմամբ։ Երկրորդ կարևորությունն ինստիտուցիոնալ պատասխանատվությունները զարգացնելու հնարավորությունն է: Եվ բացի այդ, նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի առջև, ինչը թույլ է տալիս նվազեցնել մեկ գործընկերոջից գերկախվածության մեջ լինելու ռիսկերը», - ասաց Գիրագոսյանը։
Նրա ներկայացմամբ՝ Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը, ինչի մասին է վկայում հայկական խաղաղապահ առաքելությունը տարբեր վայրերում:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը՝ վերլուծաբանն ասաց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը, Հայաստանի կողմից կիրառվող հակառուսական ջանքեր չեն:
«Հայաստանը, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ լինելով, եզակի օրինակն է այն բանի, որ ապացուցում է՝ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությունը պարտադիր չէ, որ Հայաստանը դարձնի մեկուսացված։ Մյուս կողմից՝ Հայաստանը հնարավորություն է տալիս կամուրջ հանդիսանալ երկու մրցակցող վեկտորների միջև։ Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից, մենք երկուսի կարիքն էլ ունենք», - եզրափակեց Գիրագոսյանը։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26