«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Սահմանադրության օրվա առիթով հրավիրված իր ասուլիսին նվերներով էր եկել, ավելին՝ մրցանակ ուներ: Նա լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, թե Սահմանադրության օրը մեծագույն տոներից մեկն է համարում:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ այսօր ժողովրդի մեջ խանդավառություն չկա, ինչը նա օբյեկտիվորեն արդարացնում է:
«Առաջին Սահմանադրությունը գրվեց օրվա նախագահի համար, 2-րդ Սահմանադրությունն ընդունվեց մեր պահանջով՝ թուլացվեցին նախագահի լիազորությունները: Նոր Սահմանադրությունով ժողովուրդը զրկվեց քաղաքական դերակատարությունից: Որքան էլ որ կեղծ արժեքներ են մատուցվում, միևնույն է՝ մարդ տեսնում է, որ առաջ կարող էր նախագահ ընտրել, հիմա դա էլ չի կարող: Ժողովուրդը զրկվել է քաղաքական կյանքում մասնակցություն ունենալուց, իսկ քաղաքական իրավունքը առաջնային իրավունքներից է»,- ասաց Հայրիկյանը:
Անկախ ամեն ինչից, Հայրիկյանը ուրախությամբ է նշում Սահմանադրության օրը, քանի որ, ըստ նրա, եղել են ժամանակներ, որ նույնիսկ վատ սահմանադրությունը իր դերը կատարել է: Նա երկրի կարևորագույն հենասյուներից մեկը համարում է հենց Սահմանադրությունը։
«Սահմանադրության օրը տոնական չեն նշում, միայն 17-ամյակին ԱԻՄ նախաձեռնությամբ, Մշակույթի նախարարության մասնակի աջակցությամբ նշվեց: 1919 թվականին, երբ ՀՀ-ն ձևավորվել էր, ՀՀ խորհրդարանը որոշեց սահմանադրական ժողովի միջոցով Սահմանադրություն ստեղծել, սակայն կորցրեց պետականությունը և չկարողացավ: Հիմա մենք ինչ-որ չափով կարողացել ենք իրականացնել այդ երազանքը»,- շարունակեց նա:
Հայրիկյանը տեղեկացեց, որ մտադիր է հանդես գալ Սահմանադրական փոփոխությունների առաջարկով: Նրան այս գաղափարում աջակցում են Միավորված կոմկուս և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները: Այս ծրագրի իրականացման համար պետք է վերջնականապես հաստատվի սահմանադրական դրույթը, ըստ որի՝ 200 հազար ստորագրությամբ հնարավոր կլինի հանդես գալ Սահմանադրական փոփոխությունների առաջարկով:
«Մեր առաջարկած սահմանադրությամբ՝ քաղաքացու դերակատարությունը պետք է ավելանա: Նախագահ չի լինելու, գործադիր իշխանությունը պետք է ընտրի ժողովուրդը՝ լինելու է ժողովրդի կողմից ընտրված վարչապետ և փոխվարչապետ: ԱԺ ընտրությունները պետք է լինեն ընդհանուր-համամասնական, ոչ թե այսօրվա նման տեղական-օլիգարխիկ: Դատական իշխանությունների վերնախավը նույնպես պետք է ընտրի ժողովուրդը: Մի դժվարություն կա, որ սահմանադրական նորմին համապատասխան կարգավորող օրենքները դեռ չկան, երբ կլինեն, կսկենք հավաքել ստորագրությունները»,-ներկայացրեց Պարույր Հայրիկյանը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26