Հ-ում ներդրումներ ներգրավելու համար կառավարությունը հստակ ռազմավարություն է մշակել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Այդ ռազմավարությունների մեջ առանձնահատուկ դերակատարում է վերապահված մաքսային ընթացակարգերին: Դրանք պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վերահսկելի բոլորի կողմից: Խոսքը ոչ թե այն մասին է՝ մաքսատուրքը բարձր է, թե ցածր, այլ այն, որ դրանք լինեն թափանցիկ և հասանելի յուրաքանչյուրին», - նշեց Խոսրով Հարությունյանը:
Վերջինս ընդգծեց, որ կառավարությունը նախատեսում է ժամանակակից եվրոպական ընթացակարգերն առանցքային դարձնել մաքսային աշխատանքի կազմակերպման մեջ:
«Լավագույն ճանապարհը մաքսային գործընթացի թվայնացումն է, որն արդեն սկսվել է: Էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս տեսնել, թե ինչ ապրանք մտավ մաքսակետ, ով է բերողը՝ ինչ գին ու քանակությամբ: Այս վերահսկողությունը բավականին ընդլայնվում է և ցանկացած ոք կարող է ինտերնետով տեսնել, թե մաքսային սահմանում ինչ է կատարվում: Սա շատ կարևոր գործընթաց է նաև այն պատճառով, որ եթե ինֆորմացիան մտավ էլեկտրոնային համակարգ, ապա այն այլևս չի կարող փոխվել», - նկատեց նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլզի հայտարարությանն այն մասին, որ ՀՀ-ում ներդրումների համար ճանապարհ կա և հնարավորություններ բիզնես սկսելու համար, մինչդեռ հարկային և մաքսային վարչարարությունը մտահոգիչ է, Խոսրով Հարությունյանն ասաց.
«Ինչքան էլ կատարելագործվենք, էլի կատարելագործվելու տեղ ունենալու ենք, ինչպես Եվրոպան, և ԱՄՆ-ն, բայց որևէ մեկը չի կարող մերժել այն, որ վերջին ամիսներին մեր մաքսակետերն արդիականացվել են բավականին լուրջ տեխնոլոգիական կարողություններով: Հիմա խոսքը դրանք արդյունավետ կառավարելու մասին է, որին ձեռնամուխ է եղել կառավարությունը»:
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
10:52
10:35
10:17
09:45
09:16
09:04
15:30
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44