ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նալբանդյանը ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքից հետո առկա իրադրությունը»,-ասված է Տիգրան Բալայանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ ադրբեջանական զինուժը շփման գծում խախտել է հրադադարը՝ կիրառելով TR-107 համազարկային հրթիռային կայանք։ Հայկական կողմն ավելի ուշ դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդին պատճառելով կորուստներ։
Այսօր Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչնչի չի բերում: Այս երկարատև հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:
Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա լարումներից և կորուստներից խուսափելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն իր հերթին հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ:
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03