Մայրաքաղաքում ու մի շարք մարզերում՝ Արարատում, Արմավիրում վերջին մի քանի օրերին գրանցված +40 աստիճան ջերմությունը դեռևս չի նշանակում, որ մարդիկ կարող են չաշխատել. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չունի հարկադիր հանգստի մասին դրույթ: Փոխարենը, աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածով եղանակային նման պայմանների՝ դեպքերում (+40 աստիճանից բարձր կամ -10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում) նախատեսվում են հատուկ ընդմիջումներ։
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի Արփինե Սարգսյանը։
«Ընդմիջումների տևողությունն ու պարբերականությունն օրենքով հստակ սահմանված չէ, դրանք սահմանվում են ներքին կարգապահական կանոններով կամ աշխատանքային պայմանագրով»,-ասաց նա։
Եղանակային այս շոգ պայմաններում հատկապես անմխիթար է շինարարության վրա աշխատող բանվորների ու հասարակական տրանսպորտի վարորդների վիճակը, որոնց չեն գործում ո՛չ հատուկ ընդմիջումները, ո՛չ էլ օրենքի այն պահանջը, որ ջերմաստիճանն աշխատավայրում պետք է համապատասխանի սահմանված նորմերին:
Tert.am-ը, օրինակ, նկատել էր, որ երևանյան երթուղայիններից մեկում վարորդը, որը մի ձեռքը պատուհանից հանելու սովորություն ունի, ձեռքին սրբիչ է գցել՝ արևային հարված չստանալու համար:
Այսինքն՝ ինչ անի մարդը, եթե աշխատում է դրսում՝ արևի տակ, իսկ գործատուն չի կարող տրամադրել օրենքով նախատեսված ընդմիջումները: Այս դեպքում, ըստ Սոցապնախարարության պաշտոնյայի՝ միակ ելքը դատարան դիմելն է։
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
10:52
10:35
10:17
09:45
09:16
09:04
15:30
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44