«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը անհասկանալի է համարում, որ ՀՀ Ազգային ժողովում Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագծին միայն 3 պատգամավոր է դեմ քվեարկել:
«Առհասարակ էկոլոգիական մշակույթ Հայաստանում պարզապես չի ձևավորվում: Տարեցտարի նույն հարցը բարձրանում է, և ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի կորուստները կրճատվեն: Մենք կասկածում ենք, որ ոռոգման խնդիրների քողի տակ էներգետիկ նպատակներ են իրականացնում, որ ֆինանսական օգուտներ ստանան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած 4-5 բալանոց երկրաշարժին՝ Կարինե Դանիելյանն ասաց, որ միանգամից շատ ջուր բաց թողնել չի կարելի:
«Սա գիտությանը հայտնի փաստ է, որ լճի այդ տատանումները և ուժերի հարաբերակցությունների կտրուկ փոփոխությունները սեյսմիկ ռիսկ են պարունակում: Ես իհարկե 100 տոկոսով չեմ կարող պնդել, որ երկրաշարժը դրա արդյունք է, սակայն գտնում եմ, որ հավանականությունը շատ բարձր է, քանի որ արդեն բավականաչափ ջուր բաց են թողել և բավականին կարճ ժամանակահատվածում: Այնպես որ, շատ ջուր բաց թողնելը սեյսմիկ վտանգ է պարունակում»,-ասաց նա:
Բնապահպանը նշեց, որ առհասարակ բնության հետ պարզապես հաշվի չեն նստում, և դրա պատասխանը շատ դաժան է լինելու: «Եթե այսպես շարունակենք, ապա վաղը մի կաթիլ ջուր չենք կարողանալու տալ, որովհետև այդ ջուրը կլինի այնպիսի որակի, որ միայն կվնասի գյուղատնտեսությանը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, նա ասաց. «Ինչ պետք է անենք, մնում է նայել, իսկ հետո ասել՝ բա որ ասում էինք, որ այդպես կլինի: Ես էլ հույս չունեմ»:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26