Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձությունները տանում են պատերազմի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Իսկ պատճառն այն է, որ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ Ադրբեջանին պարտադրել իրագործել Վիեննայում ձեռք բերված, ապա Սանկտ Պետերբուրգում վերահաստատված պայմանավորվածությունները:
«Ադրբեջանական կողմը 1 տարի է՝ օգտագործում է այս հանգամանքը: Պաշտոնական Բաքուն Արցախի ու Ադրբեջանի սահմանային գրեթե բոլոր խաղաղ բնակավայրերը դարձրել է հզոր ռազմական հենակետեր: Ուստի ես դրական եմ գնահատում հայկական կողմի պատասխանը Ադրբեջանի կողմից զինադադարի կոպտագույն խախտման դեպքին, երբ նրանք առաջին անգամ օգտագործեցին վերջերս գնած T-107 համակարգը»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Ըստ նրա՝ հայկական կողմը ոչ միայն պետք է հարվածի ադրբեջանական հենակետերին, այլև՝ բնակավայրերին, որտեղ գտնվում են այդ հենակետերը: Համբարյանն ասաց, որ հենց պաշտոնական Բաքուն է, որ Հայաստանին այլ ելք չի թողնում:
«Այլ տարբերակ մեզ չի մնում: Հայկական կողմին բացարձակ ձեռնտու չէ զինադադարը խախտել: Հայկական կողմի համար նախընտրելի է հարցի կարգավորման բանակցային ճանապարհը: Ադրբեջանը երբևէ չի թաքցրել, որ զինադադարի խախտողը հենց ինքն է: Ադրբեջանական կողմը պարտադրում է իր խաղը, որին մենք պետք է պատասխանենք, իսկ պատասխանը մենք չենք հնարել, այն իսրայելական է: Իսրայելն այդպես էր պայքարում պաղեստինյան ահաբեկիչների դեմ: Մենք էլ նույնն ենք անում:
Ահաբեկչական Ադրբեջանը, որը ռմբակոծում է մեր դիրքերը, պետք է պատասխան տա իր հասարակությանը, թե ինչու են զոհվում իր բնակիչները: Իսկ պատճառն այն է, որ բնակավայրերը դարձել են հենակետեր: Ադրբեջանական ահաբեկչական պետության դեմ պետք է պայքարենք ադրբեջանական հանրությանը Իլհամ Ալիևի դեմ հանելով: Ֆիզուլիի տուժած բնակիչները Ադրբեջանի նախագահին պետք է հարցապնդում անեն, որ եթե իրենց գյուղում հենակետ են տեղադրում, ուրեմն պետք է ապահովեն նաև գյուղի բնակչության անվտանգությունը»,- նշեց Գագիկ Համբարյանը:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ, ժամը 13:35-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ)։ Իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից կրակ է բացել (5 արկ) հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03