ՀՀ կառավարության ծրագրի հրապարակումից առաջ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համապատասխան նախարարությանը և կառավարությանը ներկայացել է 5 տարվա ռազմավարության ծրագիր: Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ՏՏ ոլորտում հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար հարկավոր է ապահովել կոնսոլիդացիա ձեռնարկությունների, ծնողների, համայնքների հետ, որպեսզի ոլորտը զարգանա նաև մարզերում:
«Միության ռազմավարությունը ունի 5 հիմնական ուղղություն, առաջինը՝ կրթական ոլորտն է, որի շրջանակում նախատեսվում է խթանել ինժեներական կրթությունը: Այս պահին Հայաստանում կա 200 ինժեներական դպրոց, նախատեսվում է 2020 թվականին ունենալ նմանատիպ խմբակներ բոլոր դպրոցներում»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ հարկավոր է նաև ներդնել «Իրական դպրոցի» գաղափարը, այսինքն՝ մինչև 18 տարեկան երիտասարդները պետք է աշխատեն և սովորեն: Նրա խոսքով՝ ոլորտի մյուս խնդիրը գիտության բացակայությունն է, քանի որ մասնագետների խորը դեֆիցիտ կա երկրում: Վարդանյանի ներկայացմամբ՝ ցանկանում են տաղանդավոր երեխաներին ֆինանսավորել, որպեսզի նրանք մնան համալսարաններում և զբաղվեն գիտական աշխատանքով:
Ըստ Վարդանյանի, իրենց մշակած ռազմավարության երկրորդ ուղղությունը Հայաստանի բրենդի ձևավորումն է: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հստակ դիրքավորվի աշխարհում: Ռազմավարության երրորդ ուղղությունը միտված է նրան, որ Հայաստանը ներկայանա որպես պատվիրատու երկիր, իսկ չորրորդ ուղղությունը՝ ռազմարդյունաբերությունն է: Հինգերորդ ուղղությունը նա համարեց կոնսոլիդացիայի խնդիրը:
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
10:52
10:35
10:17
09:45
09:16
09:04
15:30
14:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44