Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ երազ կտեսնի , դա այդքան էլ կարևոր չէ, ժամանակները փոխվում են, մարդիկ փոխվում են, տարբեր հարցեր են ունենում, այդ հարցերի շրջանակում գործում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝անդրադառնալով «Ելք»-ի անդամների կողմից «Ժառանգության» հասցեին ուղղված հայտարարություններին, երեկ էլ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը վատ երազ է տեսել «Ելքի» կնքահայրը լինելու մասին:
«Պատմությունը ցույց է տվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի կողմնակից է եղել, անկախ նրանից թե տարբեր մարդիկ ինչ գործողություններ են իրականացրել,պատմությունը ցույց է տվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ մեկից աջակցությունը չի ստացել, մինչդեռ տարբեր մարդիկ են Րաֆֆի Հովհաննիսյանը աջակցությունը ստացել, պատմությունը ցույց է տալիս , որ իրենք են խնդրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառման ժամանակ թեկուզ 1 րոպեով խոսք ասեն , բայց երբեք Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ մեկի միջոցառմանը խոսք ասելու խնդրանք չի ունեցել: Եվ այն ինչ-որ Րաֆֆի Հովհաննիսյանը 90-ականներից իրականացնում է Հայաստանում, դա շարունակվում է , մնացածը եկել գնացել են: Կոմֆորտիզմը Հայաստանում շատ տարածված երևույթ է, շատերն են կոմֆորտ վիճակում, ունենալով իշխանությունների աջակցությունը, շարունակում սուրեր ճոճել, բայց Գեղամյանի և մնացած օրինակները եկել և անցել են»,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդեն իսկ ինչ-որ ուժերի հետ քննարկումներ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած «թավշյա հեղափոխության» շուրջ, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դրական և բացասական տեսակետներ մամուլի միջոցով լսել են տարբեր քաղաքական ուժերից:
«Սա մեր խնդիրը չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այդ մասին ասաց , միայն «Ժառանգության» խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է, մենք ասում ենք սա պետք է, եթե կան ցանկացողներ մենք պատրաստ ենք նրանց հետ պայքարել »,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին, թե նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ևս թավշյա հեղափոխության կողմնակից են, Արմեն Մարտիրոսյանը ասաց.«Իրենց պետք է հարցը տալ, բայց Սեյրան Օհանյանը իր խոսքում էլ ասաց՝ ներկա իրավիճակից գոհ չէ»,-ընդգծեց նա:
Ըստ նրա՝ հեղափոխությունները աշխարհում կիրառվող թռիչքաձև զարգացման ձևեր են:
«Թավշյա հեղափոխությամբ ոչ թե զենքի կիրառումն է խրախուսվում, այլ քաղաքացիների խաղաղ անհնազանդության իրավունքը՝ իրականացվում են ցույցեր, պիկետներ, գործադուլներ , բազմազան այլ ձևերով իշխանություններին պարալիզացնում են»,-ընդգծեց նա:
Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ցանկացած հեղափոխությունից հետո իրավիճակը կարգավորվում է ընտրական համակարգի միջոցով, որը Հայաստանում այս պահին չի գործում: Իշխանափոխության ընտրությունների միջոցով հասնել չի հաջողվում, քանի որ կեղծ ընդդիմություն են ստեղծում, մանիպուլյացիոն գործընթացներ են իրականացվում, վարչական ռեսուրս է կիրառվում, պսևդո համամասնական համակարգ է ներդրվում, հազարավոր բացակայող քաղաքացիներ քվեարկում են, միակուսակցական համակարգ է, կուսակցություններ, ըստ էության, գոյություն չունեն, բացի Դաշնակցությունից, չնայած այն էլ տարիների ընթացում իշխանությունների հետ համագործակցությամբ ձևախեղվել է, կուսակցական ամրությունը հեռացել է»,-ասաց բա:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34