Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ վեհաժողովն արդյունավետ միջոց է տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ, ինչը ԵԱՀԿ-ի համար խիստ կարևոր է: Նա անդրադարձել է Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին, որոնք ազդեցություն են ունենում Եվրոպայի վրա, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունները:
Լուկաշենկոն խստորեն կարևորել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումն այդ հարցերի ուղղությամբ, քանի որ դրանք դեռևս մնում են մեծ խնդիրներ: Լուկաշենկոն նաև կոչ է արել մոտ պագայում անցկացնել ԵԱՀԿ գագաթնաժողով և ընդգծել է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ակտիվացման անհրաժեշտությունը, որոնք համաձայնեցվել են 1975 թվականին Հելսինկիում:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը նշել է, որ ԵԱՀԿ երկրներն իրենց պատմական ընդհանուր փորձի հիման վրա ստանձնել են ընդհանուր արժեքներ և պարտավորություններ՝ նպաստելու անվտանգության համապարփակ մոդելին, որն առաջին պլանում է դնում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները:
ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցն էլ ընդգծել է, որ խարհրդարանակնները վճռական դեր ունեն ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների գոտիներում լարվածության թուլացման և վստահության կառուցման գործում:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34