«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակիչներն արտակարգ իրավիճակում են հայտնվել: Թաղամասի 22 բնակելի բազմահարկ շենքի կոյուղատար համակարգերը թերի կառուցապատման արդյունքում շարքից դուրս են եկել: Այժմ խնդիր է առաջացել՝ փոխել 264 կոյուղատար համակարգ:
Թաղամասի բնակիչները armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում են, որ կոյուղատար համակարգի հետ կապված խնդիր եղել է դեռ այն ժամանակ, երբ շենքերը նոր էին շահագործման հանձնվել:
«Արագ հանձնելու պատճառով փորված պադվալները հողով ու աղբով են լցրել: Խողովակները մնացել են էդ լիցքի տակ: Ծանրությունն ընկել է խողովակների վրա և տրուբեքը իրարից անջատվել են, կեղտաջուրը լցվում է շենքի տակ, խոնավացնում բնակարանները: Պրոբլեմը սաղ շենքերում կա: Շինարարի թերություն է: Շան հոտ է գալիս, վտանգավոր է այստեղ ապրելն՝ արդեն յոթ տարի»,- armtimes.com-ի հետ զրույցում բողոքում են Մուշ-2 թաղամասի 18 շենքի բնակիչները:
Անորակ շինարարությունն այժմ բնակիչներին լրացուցիչ ծախսերի առջև է կանգնեցրել: Թաղամասի բնակիչները տուն առ տուն գումար են հավաքում, որպեսզի հիմնովին փոխեն կոյուղատար համակարգը:
«Մենք երեք հարևաններով 30 հազար դրամ փող ենք տվել, որ միայն պատը ծակեն: Առաջին օրվանից խողովակները ծակ են եղել, առաջին օրվանից ջուրը լցվել է տան տակը: Յանի էկան սարքեցին, բայց 7 տարի է էս վիճակն է: Շենքի հիմքը խարխլված է, վթարային է դարձել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում են թաղամասի շենքի բնակիչները:
Այս բնակելի շենքերը շահագործման են հանձնվել 2010 թվականին: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է արդեն լուծարված և սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: Ստեղծված իրավիճակին զուգահեռ հարկ է հիշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ էր վերահսկում շինաշխատանքների ընթացքը: Նա նույնիսկ մի քանի անգամ այցելել է շինհրապարակ, ծանոթացել կատարվող աշխատանքի որակին, հորդորել՝ կատարյալ բնակարաններ կառուցել: Նա ժամանել էր անգամ բնակարանամուտին, անօթևան գյումրեցիներին իր ձեռքով փոխանցել թերի կառուցապատված բնակարանների բանալիները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55