Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։
«Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ ենք համարում անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», - նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։
Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, մարզպետներին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալներն ու ապահովել դրանց ամբողջական տրամադրումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44