Ռուսաստանի Դաշնությունը նախօրեին ԱԳՆ մակարդակով հայտարարություն է տարածել, որով պահանջում է Ադրբեջանի իշխանությունից դադարեցնել խտրական վերաբերմունքը Ադրբեջան ժամանող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ:
Խնդիրն առկա է վաղուց, և Ադրբեջանը ոչ միայն արգելում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք, այլև կա նույնիսկ ձերբակալման փաստ, օրինակ՝ Մարատ Ուելդանովի դեպքում, որն ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, և որին մեղադրում են լրտեսության համար, ու նա գտնվում է Ադրբեջանի բանտում:
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ այդ հայտարարությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության բռնկման հերթական ակտի ֆոնին: Ադրբեջանը, կիրառելով ՏՌ-107 հրթիռային կայաններ, ապրիլյան պատերազմից ի վեր առաջին անգամ հրթիռակոծել է հայկական դիրքերը և ստացել պատասխան իր կրակակետի ոչնչացման տեսքով: Ընդ որում, կրակակետը ադրբեջանցիները, ինչպես հաճախ, տեղակայում են բնակավայրերում՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում: Սակայն այս անգամ հայկական կողմը կանգ չի առել այդ արգելապատնեշի առաջ և հասցրել է պատժիչ հակահարված Բաքվին, որի հետևանքով ադրբեջանական կողմը հայտարարում է խաղաղ բնակիչների զոհվելու մասին:
Ահա այդ իրավիճակում տարածվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որը կարծես թե ըստ էության որևէ ուղղակի առնչություն չունի սահմանային լարվածության հետ, սակայն հատկանշական է, որ տեղի է ունենում գրեթե զուգահեռ: Սա գործնականում Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում է Բաքվի հանդեպ, այսպես ասած, տհաճ վերաբերմունքի և, անկախ ուղղակի կամ անուղղակի կապից, տարածվում է նաև սահմանին Բաքվի գործողությունների վրա:
Սակայն բանն այն է, որ մյուս կողմից էլ՝ Մոսկվան շարունակում է մահաբեր սպառազինության մատակարարումները Բաքու: Այսինքն՝ տեսնում ենք մտրակ և կարկանդակ, ընդ որում՝ հարց է, թե իրականում որքանով է իրական մտրակը, որովհետև Բաքուն ստանում է դժգոհություն հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականության հարցում, մինչդեռ նրա ստացած սպառազինությունն իրականում շատ ավելի ռեալ քաղաքական աջակցության գործոն է այդ դժգոհության ֆոնին:
Այդպիսով, ընդհանուր առմամբ մենք ականատես ենք լինում Ռուսաստանի անհասկանալի և հակասական քաղաքականության, երբ մի կողմից՝ Բաքուն նախատինք է ստանում սահմանային հերթական լարումն առաջացնելուն զուգահեռ, մյուս կողմից՝ ստանում է սպառազինություն և ըստ այդմ՝ քաղաքական աջակցություն:
Ռուսաստանի այս երկդիմի պահվածքը, իհարկե, միշտ էլ եղել է բնորոշ այդ երկրի քաղաքականությանը, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդ պետության մասին է, և ըստ այդմ շատ ավելի նախընտրելի է պարզապես չեզոքությունը, քան մտրակի և կարկանդակի հակասական քաղաքականությունը, երբ մտրակը ավելի շուտ թողնում է ընդամենը կարկանդակի մատուցման փաստը աղաղակող չդարձնելու համար արվող քայլի տպավորություն:
Նվազագույնը Մոսկվան պարզապես անորոշության մեջ է, երբ ապրիլյան պատերազմից հետո հայկական հասարակության գիտակցության մեջ տեղի ունեցած ՌԴ հանդեպ վերաբերմունքի միֆազերծման բեկումը դրել է կարճաժամկետ մարտավարական փոփոխությունների և կաշկանդումների մեջ՝ ստիպելով զուսպ լինել Ադրբեջանի հարցում, մյուս կողմից, սակայն, սեղմում է երկարաժամկետ ռազմավարությունը, որի հարցում փոփոխության գնալու ՌԴ հակվածությունն առայժմ տեսանելի չէ:
Եվ այդ առումով հետաքրքիր է, թե ինչ կփոխի վաղը կայանալիք Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը: Առավել ևս, որ ուշագրավ է սահմանային լարվածությունը հենց դրանից առաջ:
Շատերը արձանագրում են, որ Ադրբեջանը լարվածության գնացել է արտգործնախարարների հուլիսի 11-12-ին տեղի ունենալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, բայց, մեղմ ասած, շատ ավելի մոտ է Թրամփ-Պուտին հանդիպումը, որի օրակարգից, ի դեպ, Կովկասի և Ղարաբաղյան հարցը բացակայում էր, ինչը չի կարող լավ լուր լինել Ադրբեջանի համար, և Բաքուն ըստ երևույթին փորձեց լուր տալ իր մասին Թրամփին ու Պուտինին:
Ռուսաստանի Դաշնությունը նախօրեին ԱԳՆ մակարդակով հայտարարություն է տարածել, որով պահանջում է Ադրբեջանի իշխանությունից դադարեցնել խտրական վերաբերմունքը Ադրբեջան ժամանող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ: Խնդիրն առկա է վաղուց, և Ադրբեջանը ոչ միայն արգելում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք, այլև կա նույնիսկ ձերբակալման փաստ, օրինակ՝ Մարատ Ուելդանովի դեպքում, որն ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, և որին մեղադրում են լրտեսության համար, ու նա գտնվում է Ադրբեջանի բանտում: Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ այդ հայտարարությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության բռնկման հերթական ակտի ֆոնին: Ադրբեջանը, կիրառելով ՏՌ-107 հրթիռային կայաններ, ապրիլյան պատերազմից ի վեր առաջին անգամ հրթիռակոծել է հայկական դիրքերը և ստացել պատասխան իր կրակակետի ոչնչացման տեսքով: Ընդ որում, կրակակետը ադրբեջանցիները, ինչպես հաճախ, տեղակայում են բնակավայրերում՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում: Սակայն այս անգամ հայկական կողմը կանգ չի առել այդ արգելապատնեշի առաջ և հասցրել է պատժիչ հակահարված Բաքվին, որի հետևանքով ադրբեջանական կողմը հայտարարում է խաղաղ բնակիչների զոհվելու մասին: Ահա այդ իրավիճակում տարածվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որը կարծես թե ըստ էության որևէ ուղղակի առնչություն չունի սահմանային լարվածության հետ, սակայն հատկանշական է, որ տեղի է ունենում գրեթե զուգահեռ: Սա գործնականում Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում է Բաքվի հանդեպ, այսպես ասած, տհաճ վերաբերմունքի և, անկախ ուղղակի կամ անուղղակի կապից, տարածվում է նաև սահմանին Բաքվի գործողությունների վրա: Սակայն բանն այն է, որ մյուս կողմից էլ՝ Մոսկվան շարունակում է մահաբեր սպառազինության մատակարարումները Բաքու: Այսինքն՝ տեսնում ենք մտրակ և կարկանդակ, ընդ որում՝ հարց է, թե իրականում որքանով է իրական մտրակը, որովհետև Բաքուն ստանում է դժգոհություն հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականության հարցում, մինչդեռ նրա ստացած սպառազինությունն իրականում շատ ավելի ռեալ քաղաքական աջակցության գործոն է այդ դժգոհության ֆոնին: Այդպիսով, ընդհանուր առմամբ մենք ականատես ենք լինում Ռուսաստանի անհասկանալի և հակասական քաղաքականության, երբ մի կողմից՝ Բաքուն նախատինք է ստանում սահմանային հերթական լարումն առաջացնելուն զուգահեռ, մյուս կողմից՝ ստանում է սպառազինություն և ըստ այդմ՝ քաղաքական աջակցություն: Ռուսաստանի այս երկդիմի պահվածքը, իհարկե, միշտ էլ եղել է բնորոշ այդ երկրի քաղաքականությանը, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդ պետության մասին է, և ըստ այդմ շատ ավելի նախընտրելի է պարզապես չեզոքությունը, քան մտրակի և կարկանդակի հակասական քաղաքականությունը, երբ մտրակը ավելի շուտ թողնում է ընդամենը կարկանդակի մատուցման փաստը աղաղակող չդարձնելու համար արվող քայլի տպավորություն: Նվազագույնը Մոսկվան պարզապես անորոշության մեջ է, երբ ապրիլյան պատերազմից հետո հայկական հասարակության գիտակցության մեջ տեղի ունեցած ՌԴ հանդեպ վերաբերմունքի միֆազերծման բեկումը դրել է կարճաժամկետ մարտավարական փոփոխությունների և կաշկանդումների մեջ՝ ստիպելով զուսպ լինել Ադրբեջանի հարցում, մյուս կողմից, սակայն, սեղմում է երկարաժամկետ ռազմավարությունը, որի հարցում փոփոխության գնալու ՌԴ հակվածությունն առայժմ տեսանելի չէ: Եվ այդ առումով հետաքրքիր է, թե ինչ կփոխի վաղը կայանալիք Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը: Առավել ևս, որ ուշագրավ է սահմանային լարվածությունը հենց դրանից առաջ: Շատերը արձանագրում են, որ Ադրբեջանը լարվածության գնացել է արտգործնախարարների հուլիսի 11-12-ին տեղի ունենալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, բայց, մեղմ ասած, շատ ավելի մոտ է Թրամփ-Պուտին հանդիպումը, որի օրակարգից, ի դեպ, Կովկասի և Ղարաբաղյան հարցը բացակայում էր, ինչը չի կարող լավ լուր լինել Ադրբեջանի համար, և Բաքուն ըստ երևույթին փորձեց լուր տալ իր մասին Թրամփին ու Պուտինին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55