ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները և ամենաբարենպաստ միջավայրը՝ ներդրումների համար. Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկումից հետո՝ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
«ԵԱՏՄ շուկայում երեք տեսակ սահմանափակումներ կան: Առաջինը խոչընդոտներն են, ինչը նշանակում է, որ անդամ երկրներն իրենց ազգային օրենսդրությունը չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Երկրորդ տիպի սահմանափակումների օրինակ է վարորդական իրավունքի վկայականի ճանաչումը Ռուսաստանում և Ղազախստանում: Որքան էլ բիզնես շրջանակները բարձրաձայնում են այս խնդիրը, սակայն սա ԵԱՏՄ օրենսդրությամբ չի կարգավորվում»,- ասաց նա:
Ըստ Կարինե Մինասյանի՝ երրորդ տիպի սահմանափակումները բացառություններն են, որոնք ֆիքսված են պայմանագրերում: «Օրինակ, Հայաստանը բանակցությունների ժամանակ ունի որոշ բացառություններ, սակայն իր վրա պարտավորություն է վերցրել մի քանի տարում վերացնել դրանք»,- ասաց նա:
Անդրադառնալով ակցիզային օրենսդրության ներդաշնակեցման թեմային՝ Կարինե Մինասյանը նշեց, որ այս խնդիրը ԵԱՏՄ մակարդակով դեռևս չի կարգավորվել, և յուրաքանչյուր երկիր ինքն է իրականացնում իր ակցիզային քաղաքականությունը:
«Բանակցություններն ամենաակտիվ փուլում են, և դեռևս հայտնի չէ՝ երբ կավարտվեն: Իհարկե, որոշակի թանկացում կարող է լինել»,- ընդգծեց նախարարը:
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
10:52
10:35
10:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44