Ազգային ժողովի մուտքի մոտ այսօր էլ հավաքվել են «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» անդամներ ու մի շարք անհատ տաքսու վարորդներ՝ պահանջելով ԱԺ խմբակցություններից պատասխան՝ վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները զրոյացնելու առնչությամբ:
Հիմնական խնդիրը լիցենզավորման ենթակա 12 հազար դրամի վճարն է, որը չմուծած վարորդները տուգանվել են 50 հազարական դրամներով, իսկ ոմանց մոտ պարտքի չափը հասել է ընդհուպ մինչև 500 հազար դրամի:
Ըստ վարորդների՝ պետությունը պարտավոր էր 2 ամիս անց զգուշացնել, որ չվճարված պարտքեր ունեն, սակայն ըստ վարորդների՝ այս մասին վկայող որևէ ծանուցում չեն ստացել:
Ավելին՝վարորդներից Մխիթար Օհանյանը նշեց. «Երբ ես նախարարության աշխատակիցներից հարցրեցի՝ ինչու չեք կասեցրել մեր լիցենզիան, եթե 3 ամիս շարունակ չենք վճարել գումարը, ինձ պատասխանեցին, որ իրենք, տեսնելով, որ վարորդները շարունակում են աշխատել, անիմաստ են համարել լիցենզիայի կասեցումը, բայց նրանք պարտավոր էին կասեցնել, որպեսզի պարտքերը չհասնեին կես միլիոնական դրամների»:
Վարորդ Հմայակ Բաբայանն էլ հարակից խնդիրներ էր բարձրացնում. մասնավորապես, որ լիցենզիայի ամսավճարը վճարելը, այսինքն՝ օրինական դաշտում գործելը չի լուծում վարորդական ստաժերի խնդիրը: «Ես ցանկանում եմ գնալ Ռուսաստանում աշխատել, որտեղ ստաժը կարևոր է, սակայն ինձ ասում են, որ եթե անգամ 12 հազար դրամը մուծվում է, ինձ ստաժ չի գումարվում»:
ԱԺ պատգամավորներից վարորդների խնդիրը քննարկելու համար որևէ մեկը չիջավ՝ բացառությամբ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, որը վարորդներին հայտնեց, որ բողոքի բովանդակության մասին նամակ ստանալով՝ տեղեկացած են և զբաղված են խնդրով:
Ինչ վերաբերում է ստաժի խնդրին՝ Էնֆիաջյանը խոստացավ հետագայում էլ նման հանդիպումներ կազմակերպել, քննարկել առաջարկներն ու դրանք ի մի բերել:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26