Վարչապետը նախորդ տարի հայտարարեց՝ տնտեսության վիճակը վատ է, հետո պաուզա վերցրեց և ասաց՝ «այո, շատ վատ է»: Իսկ մենք ակնկալում էինք, որ այս ամբիոնից հիմնական զեկուցողը կասեր՝ ինչ կոնկրետ քայլեր ու արդյունքներ կան. 2016թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա թվարկեց, թե պետք է ներկայացվեր՝ ինչ է արվել տնտեսությունը շատ վատ վիճակից մեկ քայլ առաջ տանելու համար, մոնոպոլացված տնտեսությունն ապամոնոպոլացնելու, ստվերի խայտառակ վիճակը կրճատելու համար, բիզնես միջավայրի հավասար խաղի պայմաններ ստեղծելու, աղքատության և գործազրկության մակարդակի նվազեցման համար:
Զոհրաբյանը նշեց, որ ներդրումների մասին հարցերին կառավարության ներկայացուցիչները խուսափում են պատասխանել, որովհետև, ըստ նրա, չկա ասելիք: «Ասում են՝ կներկայացնենք, բայց որևէ փաստ չի ներկայացվում: Փոխարենը՝ լսեցինք արտաքին տնտեսական շոկերի մասին, որ եթե տրանսֆերտները չլինեին, ՌԴ-ի սանկցիաները չլինեին, պղնձի գները չիջեցնեին, Կիկոսի մահի նման մի պատմություն, մեր վիճակն ավելի լավ կլիներ: Իհարկե, արտաքին շոկերն ազդեցություն ունեն, բայց տնտեսությունն ունի իր անվտանգության բարձիկները»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ արտաքին պարտքը 57, 7 տոկոս է, շատ քիչ է մնացել 60%-ի ռիսկային գոտին հատելու համար, մինչդեռ ինչ-որ ցուցանիշներ են բերում, թե իբր ռիսկային չէ: «Պարո՛ն Արամյան, եկեք պարզ խոսենք, մենք էլ հասկանում ենք, որ ռիսկային ենք»,-ասաց նա և նշեց, որ չեն չարախնդում նման վիճակի համար:
«Պետք է բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծել ներդրումների համար, որ ներդրողները ՀՀ-ի անունը լսելիս չփախչեն»,-ասաց նա և նշեց, որ հորդորում է Ծառուկյանի առաջադրած 15 քայլերը կյանքի կոչել: Զոհրաբյանը նշեց, թե արժանապատվությունից ցածր չէ, որ օգտվեն այդ առաջարկներից՝ այս վիճակից դուրս գալու համար:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44