Մի քանի շաբաթ է հանրության ուշադրությունը սևեռված է կառավարության կողմից նախաձեռնված փոփոխություններին: Այդ գործընթացին սկիզբը դրվեց մայիսի 12-ին, իսկ այն իր մեջ ներառում է պետական անհարկի ծախսերի կրճատում, միջոցների խնայողական և նպատակային օգտագործում, պայքար մենաշնորհների և կոռուպցիայի դեմ: Թեմայի շուրջ կարծիքներն ու դիտարկումները տարբեր են, շատ ժամանակ ծայրահեղ տարբերվող:
Սկսված գործընթացը լայն քննարկումների տեղիք տվեց, քաղաքացիները սպասում էին, որ քայլեր են արվելու այդ ուղղությամբ: Արդյունքում մեկ շաբաթ անց ականատես եղանք, որ կրճատվեցին մոտ 800 ծառայողական մեքենաներ, ինչը հնարավորությույն կընձեռնի որոշակի չափով թեթևացնել պետբյուջեի բեռը:
Պետք է նշել, որ նշված փոփոխությունները աննախադեպ են, քանի որ երբևե այդպիսի մաշտաբային գործընթաց պետական ապարատում և ենթակա գերատեսչություններում երբևէ չի կիրառվել: Թերևս սա է պատճառը, որ հանրության մոտ որոշակի թերահավատություն կա և սպասումներ են առաջացել, թե գործընթացը շատ արագ իր հանգուցալուծումը պետք է ստանա:
Հանրությունը ցանկանում է օր առաջ «ազատվել» մենաշնորհներից և կոռուպցիայի նման արատավոր երևույթից: Իրականում գործընթացն առաջ տանելու և բարեհաջող ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում և քայլերի հաջորդական կիրառում, քանի որ միաժամանակյա և հապշտապ կայացած որոշումների և քայլերի արդյունավետությունը կարող է հարցական լինել. ՀՀ նման երկրում անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել, հաշվի առնել բոլոր ռիսկերը, ապա առաջ շարժվել:
Սկսված գործընթացի շրջանակում հաջորդ կարևոր քայլը եղավ պետգնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին որոշումը, որը նախատեսում է պետգնումների իրականացման հարցում թափանցիկության ապահովվում, որը տեղի է ունենալու պետգնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է համապատասխան տեղեկատվություն, որը բաց կլինի հանրության համար:
Ինչպես երևում է պրոցեսը կախված է շղթակայական քայլերի հաջորդականություն, այս իմաստով մյուս կարևոր ձեռնարկումը նախատեսվում է մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում: Իսկ այդ քայլերի արդյունավետությունը կախված է ոչ միայն համապատասխան մարմինների գործողություններից, այլև այդ գործողությւնների նկատմամբ հանրության հետևողական լինելու և բացերը մատնանաշելու հանգամանքից:
Այնպես որ անհրաժեշտ է հետևել պրոցեսի ընթացքին. աստիճանաբար ձեռնարկված քայլերի արդյունքներն ակնառու կլինի, ինչն իր հերթին հնարավորություն կտա գնահատել դրանց արդյունավետությունը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34