Ադրբեջանը շարունակում է վիճակը լարված պահելու՝ հոգեբանական ճնշման, իր ներքին խնդիրները մեր դաշտ բերելու քաղաքականությունը, այդ քաղաքականության շրջանակներում, կարծես թե, արտառոց բան չկա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Արտառոց բանն այն է, որ զոհվել է երեխա: Զոհվել է այն պատճառով, որ ադրբեջանական կրակակետերը տեղակայված են իրենց գյուղերի մոտ, նույնիսկ իրենց գյուղերի հետևում: Այսպիսի ողբերգական միջադեպ, ցավոք սրտի, սպասելի էր»,-ասել է Կարեն Վրթանեսյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմի՝ դիտորդներին առաջապահ դիրքեր չհանելուն՝ «Ռազմինֆո»-ի համակարգողն ասել է. «Սա նշանակում է, որ ինչ-որ մեկի տակը թաց է: Ադրբեջանական կողմը խուսափել է ցույց տալ, թե ինչ է կատարվում իր կողմից: Ամենայն հավանականությամբ, պատրաստություններ էին տեսնում ինչ-որ հարվածի և չէին ուզում, որ դա արձանագրվեր»:
Նրա խոսքով՝ նման բաները նորություն չեն, այդպիսի դեպքեր էլի են եղել, նույնիսկ հայկական կողմից դիտորդներին առաջին գիծ դուրս բերելու ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել:
«Այսպիսի ասացվածք կա՝ «երբ ձեռքիդ միակ գործիքը մուրճն է, ամեն ինչ մեխ է թվում»: Ադրբեջանն այդպիսի գործիք է գտել՝ առաջնագծում իրավիճակը սրելը: Այսինքն՝ ցանկացած ներքին խնդիր, արտաքին խնդիր, դիվանագիտական խնդիր, քաղաքական խնդիր իրենք փորձում են իրավիճակ սրելով լուծել: Փորձում են շանտաժի ենթարկել նույն միջնորդներին, համանախագահներին կամ թեկուզ սեփական բնակչությանը»,-վստահեցրել է Կարեն Վրթանեսյանը:
Նա նկատել է, որ այս վերջին միջադեպից հետո Ադրբեջանում հիստերիայի բուռն ալիք է բարձրացել: Ըստ «Ռազմինֆո»-ի համակարգողի՝ կեղծ նկարներ են տարածում, իբր հայ օգտատերեի մեկնաբանություններ, բացահայտ կեղծիքներ և այդ կեղծիքների հիման վրա կոչ են անում «վրեժ լուծել» և այլն:
Կարեն Վրթանեսյանի դիտարկումները ցույց են տվել, որ հակառակորդ երկրում խնդիր կա տպավորություն ստեղծելու՝ թեկուզ ներքին լսարանի մոտ, որ ուր որ է՝ մի սարսափելի բան է տեղի ունենալու:
«Հայատյացությունն Ադրբեջանում դարձել է յուրօրինակ գործիք և, կարծես թե, բավականին արդյունավետ է: Ցանկացած հակասություն Ադրբեջանի ներսում հնարավոր է, ուղղորդելով դեպի հայերը, մեղադրելով հայերին, որոշ չափով մեղմել: Դա չի աշխատում միայն այն դեպքերում, երբ ադրբեջանական կողմն ինչ-որ ծանր հարվածներ է ստանում, և այդ հարվածների հետևանքներն արդեն չեն կարողանում թաքցնել»,-նշել է «Ռազմինֆո»-ի համակարգողը:
Նա համոզված է, որ այս պահին մեր Զինված ուժերը գերզգոն վիճակում են և շատ լավ հասկանում են իրավիճակն ինչպիսին է, ու պատրաստ են հակառակորդի սադրանքներին պատասխանել:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44