Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 53-ամյա Արթուր Մանուկյանի վարած Mercedes Vito մակնիշի 34 ZT 061 համարանիշի և Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Նվեր Դավթյանի վարած Ford Transit մակնիշի 35 AT 772 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes Vito-ի ուղևորներ, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Խաժակ Սլոյանը, Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչներ, 18-ամյա Արթուր Ներսիսյանը, 39-ամյա Իրինա Ներսիսյանը, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 65-ամյա Լաուրա Դանիելյանը, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Մանուկյանը տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, իսկ Ford Transit-ի ուղևորներ, Իջևան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Արթուր Մարգարյանը, և 21-ամյա Նարեկ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մովսիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. և Ն. Մարգարյանները եղբայրներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26