ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Կառավարության 2016թ-ի բյուջեի կատարողականի հաստատումից հետո լրագրողների հետ զրույցում պնդեց, թե անկախ «Ծառուկյան» դաշինքի քվեարկությունից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների ձայները բավարար էին բյուջեի կատարողականը հաստատելու համար:
«Մեր պատգամավորների թիվը բավարար էր, առավել ևս մեկ ձայնով էլ ավելին էր»,-ասաց Շարմազանովը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ եթե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր «Ելք»-ի հետ չմասնակցեր քվեարկությանը, բյուջեի կատարողականը դե յուրե չէր հաստատվի:
Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 54 ձայն ապահովել են և բացատրեց, որ 53 կողմ է գրանցվել, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի կողմ քվեարկությունը չի արձանագրվել՝ տեխնիկական պատճառներով, քանի որ կոճակը չի աշխատել, բայց դահլիճում հայտարարվել է, որ նա ներկա է և կողմ է քվեարկել: Բացի դրանից՝ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ գործուղման էր և գրավոր կողմ էր քվեարկել:
«Ուստի ընդդիմադիրների մտահոգությունը, որ եթե «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեր՝ բյուջեի կատարողականը չէր անցնում, իրականության հետ որևէ աղերս չունի»,-ասաց նա և ընդգծեց, թե որևէ մեկը որևէ մեկի տեղը չի քվեարկել:
Հարցին, թե տեղի՞ն են այն խոսակցությունները, թե 2018թ-ից հետո Ծառուկյան դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, Շարմազանովը պատասխանեց. «18-ի ապագա կոալիցիայի վերաբերյալ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի ծավալվել, մեկ անգամ չէ, որ ասել ենք, ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի մայիսի 28-ի ծրագրային ելույթի սկզբունքները, որի հիման վրա հիմնված են Կառավարության ծրագրերը»,-ասաց նա:
Իսկ թե ՀՅԴ-ին հնարավո՞ր է այդուհանդերձ փոխարինել «Ծառուկյան» դաշինքով, Շարմազանովն ասաց, թե ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում: «Իսկ թե կոալիցիան ինչ տեսք կունենա՝ կքննարկենք 18-ի ապրիլից հետո»,-եզրափակեց նա:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34