 
            Այս տարվա սկզբից Ադրբեջանը գնում է լարվածության աստիճանական մեծացման, ընդ որում` դա անում է տարբեր մակարդակներով, տարբեր ձևերով իրականացվող գործողություններով: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստյոպա Սաֆարյանն այս մասին ասել է  «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածությանը:  
«Այս համատեքստում արժե հիշատակել զորավարժությունների անցկացումը, այդ թվում՝ թե՛ Թուրքիայի հետ համատեղ, թե՛ եռակողմ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ձևաչափով: Իրավիճակը շատ նման էր 2014 թ. ստեղծված վիճակին: Եկեք մի բան հասկանանք.  պլանավորված զորավարժությունները, դրանց պլանավորումն արդեն իսկ որոշակի սցենար ունի»,- վերլուծել է Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում էր այս օրերին շփման գծում, Ալիևը, թերևս, բավականին վաղ էր պլանավորել: Փորձագետի գնահատմամբ՝ ակնհայտ էր, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ալիևը ռազմական գործողությունների վերսկսման նոր մոդելի փնտրտուքի մեջ է լինելու:
«Նա մինչև այդ փորձարկել էր լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք կամ սարսափ ստեղծելու ստրատեգիան 20014 թ., 2015 թ. կրկին գործարկել էր քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծելու, գնդակոծելու ստրատեգիան, ինչը տեսանք Տավուշում և այլ սահմանամերձ վայրերում, վերջապես 2016 թ. կար լոկալ պատերազմի ստրատեգիան, 2014 և 2015 թթ. իրադարձությունները տարածվում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի երկայնքով»,-հիշեցրել է Ստեփան Սաֆարյանը:
Այս մոդելների փորձարկումից հետո Ադրբեջանին ակնհայտորեն պետք էր մեկ այլ բան, ըստ փորձագետի, որովհետև բոլոր մոդելների դեպքում, ըստ էության, խոշոր հաշվով նա խնդիր չլուծեց, անգամ քառօրյա պատերազմում:
«Պլանավորումը համընկնում էր բավականին հետաքրքիր մի շարք իրադարձությունների հետ, այդ թվում՝ մի շարք խոշոր վեհաժողովների հետ, և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով, և ՆԱՏՕ-ի վեհաժողով, և Մեծ քսանյակը, տեղի ունեցավ ԵԽԽՎ-ն»,-պարզաբանել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը:
Վերադառնալով զորավարժությունների թեմային՝ փորձագետը նկատել է, որ ադրբեջանական կողմը տարբեր մակարդակներում՝ և՛ ուժի ցուցադրության միջոցով, և՛ պրովոկացիայով, և՛ դիվերսիաներով, և՛ բնակավայրերի գնդակոծություններով փորձեց լայնամասշտաբ ռիսկերը մեծացնել:
«Ես գրեթե համոզված եմ, որ հաշվարկը չափազանց պարզ էր, չափազանց հստակ՝ սադրել, հասնել հայկական կողմի պատասխան գործողություններին և այս միջազգային հանդիպումներում, կլինի Մեծ քսանյակ, կլինի առաջիկայում արտգործնախարարների հանդիպում Վիենայում, կլինի Խորհրդարանական վեհաժողով, հասնել որոշակի գնահատականների և ձևակերպումների»,-վստահեցրել է Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ այսպիսի մեծ միջոցառումներից առաջ Ալիևը մթնոլորտը շիկացրել է:
«Այնուամենայնիվ, Ալիևին դա չի հաջողվելու, որովհետև թե Միացյալ Նահանգների պաշտոնական արձագանքը, թե Մինսկի խմբի արձագանքը լավագույնս ցույց են տալիս, որ Ալիևը շանս չունի»,-վստահեցրել է Ստեփան Սաֆարյանը:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34