Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Հոլանդիայի կառավարության կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի՝ հուլիսի 15-ին Հոլանդիա կատարելիք այցը, այս պահի դրությամբ ցանկալի չէ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն նշել է, որ Հոլանդիայի իշխանությունների նմանօրինակ հայտարարությունը «պարզ ցույց է տալիս, թե ինչպես է այդ երկրում ընկալվում ժողովրդավարություն հասկացությունը»:
Նրա խոսքերով, ըստ ծրագրի՝ նախատեսվում է, որ հուլիսի 15 հետ կապված հիշատակման արարողություններ կանցկացվեն նաև եվրոպական այն երկրներում, որտեղ զգալի թիվ է կազմում թուրք բնակչությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 15-ին լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին:
Հեղաշրջման փորձի 1 տարին լրանալու առթիվ Թուրքիայի նախագահի հրամանով, երկրի բոլոր նահանգներում պետք է տեղի ունենան հիշատակման արարողություններ:
Հոլանդիայի և Թուրքիայի միջև նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55