Facebook–ի բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարարի հետ՝ սոցցանցի «աստվածանարգ» կոնտենտը քննարկելու համար։ Հակառակ դեպքում Պակիստանի իշխանությունները սպառնում են արգելափակել Facebook-ը, հայտնում է Reuters-ը։
Հանդիպման առիթն էր դարձել այն, որ Պակիստանում դատարանը 30-ամյա տղամարդուն դատապարտել էր մահվան սոցցանցում աստվածանարգ մեկնաբանությունների համար։
Facebook-ի փոխնախագահ Ջեոլ Կապլանը հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարար Նիսար Ալի Խանի հետ։ Վերջինը նշել է, որ Պակիստանը հավատում է արտահայտման ազատությանը, բայց այն չի ներառում իսլամի վիրավորանքն ու կրոնական լարվածության բորբոքումը։ «Մենք չենք կարող թույլատրել որեւէ մեկին չարաշահել սոցցանցերը ՝ կրոնական զգացմունքները վիրավորելու համար»,- ասել է Խանը
Facebook-ը հանդիպումն անվանել է «կառուցողական»։ «Facebook-ը հանդիպել է Պակիստանի պաշտոնատար անձանց, որպեսզի արտահայտի ընկերության հանձնառությունը մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում, որպեսզի նրանք կարողանան ազատորեն արտահայտել իրենց տեսակետները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել վերջին դատական գործերի կապակցությամբ ու հասկացրել, որ մենք կիրառում ենք խիստ իրավական ընթացակարգ ցանկացած կառավարական հարցման վերաբերյալ, որը վերաբերում է օգտատերերի տվյալները կամ կոնտենտը սահմանափակելուն»։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55