«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվությունը, պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությունում ոչ աշխատանքային մթնոլորտ է ձևավորվել: Գլխավոր լրատվական ծրագրի՝ «Օրակարգի» երկարամյա մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը, որը վերջին տարիներին նաև մամուլի գծով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն էր, կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ: Առիթը լուրերի ցերեկային թողարկումներից մեկի ժամանակ թույլ տրված վրիպակն է՝ հաղորդավարը մի քանի անգամ կրկնել է տեքստը, ինչը նրա և ծրագրի ղեկավարության միջև կոշտ խոսակցության պատճառ է դարձել: Կոնֆլիկտն այնքան սուր է եղել, որ Մելքոնյանը ցանկացել է ազատվել աշխատանքից, բայց, ի վերջո, որոշել է արձակուրդ վերցնել, հետո վճռել անելիքը: «Ուղիղ եթերների ժամանակ կիքսեր միշտ եղել ու լինելու են: Բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է հրաժարվել կայացած կադրերից: Քրիստինեն լրատվականի դեմքն է: Նրա ձայնը բավական է հեռուստադիտողին էկրանին գամելու համար: Էլ չեմ ասում խոսքը, ասելիքը տեղ հասցնելու վարպետության մասին, որը, ցավոք սրտի, շատ մեկնաբանների մոտ պակասում է»,-ասաց Հ1-ի աշխատակիցը: Լրատվականում կասկածներ ունեն, որ ստաժավոր կադրերից ազատվելու արհեստական պատճառներ են ստեղծում, բանի որ «լիքը երիտասարդ ու անփորձ լրագրողներ են բերել, նրանց պետք է աշխատանքով ապահովեն»: Հիշեցնենք, որ լրատվական և լրատվական-վերլուծական ծրագրերի ղեկավարներ Արտակ Հերիքյանը և Հարություն Հարությունյանը Հ1 գալով՝ ազատեցին Նվեր Մնացականյանին ու Զարուհի Ռշտունուն, ապա նաև լրագրողների ու միջազգային մեկնաբանների»:
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35