Ադրբեջանը սահմանում սադրեց իրավիճակը G20-ի գագաթաժողովին ընդառաջ. լրագրողների հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Այնուամենայնիվ միջազգային քաղաքականության օրակարգում ԼՂ հիմնահարցը շարունակում է մնալ պերիֆերիայում, այն օրակարգի առաջին տեղերի հարց չէ, ինչպես Ուկրաինան և Սիրիան են»,- ասաց նա՝ նկատելով, որ մյուս կողմից Արևմուտքում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, հստակ տարբերակում է դրվում Ղարաբաղյան կոնֆլիկտի և հետխորհրդային տարածքի այլ կոնֆլիկտների միջև:
«Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ, և ճանաչվում է միանշանակորեն»,- ասաց նա՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի դեպքում միջազգային հանրության դիրքորոշում է՝ հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի, Հելսինկյան ակտի հիման վրա՝ բացառապես խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքները և ժողովուրդների իրավահավասարությունը հաշվի առնելով:
Միջազգային հանրության դիրքորոշման տարբերությունը ԼՂ հիմնախնդրի պարագայում, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, պայմանավորված է նաև նրանով, որ հետխորհրդային տարածքի մնացած վերոնշյալ երկրները բռնել են ժողովրդավարացման, եվրոպականացման ուղին:
«Նրանք չեն կառուցում ֆաշիստական, տոտալիտար երկիր, ինչպիսին անում է Ադրբեջանը,- ասաց նա հավելելով, որ դրա հետևանքով՝ G20-ից առաջ Ադրբեջանը փորձում է բարձրացնել իր խաղադրույքները,- դա անելով մի տարբերակով, որը բոլոր առումներով քաղաքական, ռազմական և բարոյական, անթույլատրելի էր. տեղակայելով հրետանային կայանները բնակելի տների մերձակայքում»:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ հայկական կողմն այսօր առաջարկում է հետաքննության, պատասխանատվության, մշտական մոնիտորինգների մեխանիզմներ, իսկ Ադրբեջանը մերժում է դրանք՝ ունենալով Ռուսաստանի աջակցությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպմանը՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ հայկական կողմը որևէ բանակցության, որը դուրս է Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներից, չպետք է գնա: Նաև, ըստ նրա, հայկական կողմը չպետք է թույլ տա, որպեսզի Վիեննայի պայմանավորվածությունները դուրս գան օրակարգից:
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
10:52
10:35
10:17
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44