Մասնագետներն ամենևին խորհուրդ չեն տալիս արևահարվել, առավել ևս՝ արևայրուք ստանալ: Սակայն ի՞նչ անել, եթե դա, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Այս հարցի կապակցությամբ իրենց կարծիքն են ներկայացրել Case Western Reserve University School of Medicine-ի և University Hospitals Cleveland Medical Center-ի գիտնականները:
Journal of Investigative Dermatology-ում հրապարակված նրանց հետազոտությամբ պարզվել է, որ D վիտամինի բարձր չափաքանակը, որ ընդունվում է այրվածք ստանալուց հետո մեկ ժամ անց, զգալիորեն կրճատում է մաշկի կարմրությունը, այտուցը և բորբոքումը:
Գիտնականները հետազոտության մեջ 20 մարդու են ընդգրկել, որոնց ուլտրամանուշակագույն լամպով ճառագայթահարելուց մեկ ժամ անց կամայական կարգով պլացեբո, D վիտամինի 50000, 100000 կամ 200000 միավոր չափաքանակ են տվել: Այնուհետև 24, 48 և 72 ժամ հետո գիտնականները ստուգել են (ձեռքի) ճառագայթահարված հատվածի վիճակը և մաշկի բիոպսիա են կատարել: Պարզվել է, որ վիտամինի ամենամեծ չափաքանակ ստացած կամավորների մոտ առավել երկարատև դրական էֆեկտ է գրանցվել: Նրանց մոտ այրվածքից հետո 48 ժամ անց բորբոքման նշաններն ավելի քիչ են եղել, քիչ էին նաև կարմրությունն ու գենի ակտիվացման մարկերները, որոնք կապված են մաշկածածկույթի բորբոքման հետ:
Գիտնականների խոսքով` D վիտամինը մաշկի մեջ մեծացնում է հակաբորբոքային էնզիմ արգինազա-1-ի խտությունը: Այս էնզիմը ուժեղացնում է հյուսվածքների վերականգնման պրոցեսը և ակտիվացնում մյուս հակաբորբոքային սպիտակուցները:
Իհարկե, մեկ խնդիր կա` հետազոտության ժամանակ կիրառված չափաքանակները զգալիորեն գերազանցում են խորհուրդ տրվող օրական նորման: Իսկ վիտամինների ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան պակասը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55