Ռուսաստանում 2013 թվականի հուլիսի 13-ին 18 մարդու կյանք խլած ավտովթարի համար 6,9 տարի ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանն առաջիկայում կուղարկվի Հայաստան` պատիժը հայրենիքում կրելու համար: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության հայտարարությունը:
«Տամբովի մարզի շրջանային դատարանի որոշումը դատապարտյալ Հ. Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու մասին ուժի մեջ է մտել 04.07.2017-ին: Վերոնշյալի մասին հայկական կողմը տեղեկացվել է»,-ասվում է ՌԴ գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երբ ՌԴ արդարադատության նախարարությունն ստանա դատարանի որոշման պատճենը, այն կուղարկվի հայաստանցի գործընկերներին:
Ինչպես մեկնաբանել են գերատեսչությունից, ՌԴ Քրեական օրենսգրքի 391 հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետի սպառվելուն պես:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով:
2015-ի փետրվարի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր ՌԴ իշխանություններին Հարությունյանին արտահանձնելու խնդրանքով:
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
10:52
10:35
10:17
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44