ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների բողոքը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախագահությամբ Ս. Ավետիսյանի, մասնակցությամբ Ե. Դանիելյանի, Ա. Պողոսյանի, Ս. Օհանյանի քննարկել և վարույթ չի ընդունել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ամբաստանյալներ Դերենիկ Հակոբյանի, Էյներ Խաչատրյանի ու Մայիս Խաչատրյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի և ամբաստանյալ Յուրի Մանուչարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանի վճռաբեկ բողոքները:
Խաչատրյանները, Հակոբյանի, Մանաչուրյանը պահանջում էին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքները մասնակիորեն բավարարել է և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը` ամբաստանյալներ Շ. Դավթյանի և Ս. Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխել։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը` ամբաստանյալներ Դ. Հակոբյանի, Է. Խաչատրյանի, Մ. Խաչատրյանի և Յու. Մանուչարյանի մասով թողնվել է անփոփոխ։
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Յուրի Մանուչարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի ամիս ժամկետով։
Դերենիկ Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի ժամկետով ազատազրկում։
Էյներ Խաչատրյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 1 տարի ազատազրկումը։
Մայիս Խաչատրյանի նկատմամբ՝ 2 տարի 6 ամիս։
Նույն դատական ակտով դատապարտվել են նաև Շահում Բենիկի Դավթյանը և Սեյրան Սերգեյի Խաչատրյանը։
Այս գործով կալանավորված էր նաև Սուրիկ Խաչատրյանի որդին, որը սակայն 2015թ. հոկտեմբերի 1-ին ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպան Արմեն Խաչատրյանը՝ խնդրելով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 6-ի որոշումը, ամբաստանյալներ Դ. Հակոբյանին, Է. Խաչատրյանին ու Մ. Խաչատրյանին ճանաչել անմեղ և հռչակել հանցանքի կատարման մեջ նրանց անմեղությունը այն մեղադրանքով, որով ներգրավվել են որպես մեղադրյալ, ինչպես նաև վերջիններիս մեղսագրվող արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրանց մասով քրեական գործի վարույթը կարճել՝ ամբաստանյալների հետ տուժող Մուշեղ Զաքարյանի հաշտվելու պատճառաբանությամբ, կամ ամբաստանյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով նվազագույն չափի պատիժ և նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք` խնդրելով Յուրի Մանուչարյանի մասով ամբողջությամբ բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, նրան առաջադրված մեղադրանքը վերաորակել կամ նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Սակայն, Վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 6-ի որոշման դեմ պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։
Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Արմեն Խաչատրյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի որոշումը դեռ չի ստացել; Հարցին, թե ներպետական ատյանները սպառելուց հետ ինչ են պատրաստվում անել, Խաչատրյանն ասաց.« Երբ ստանամ Վճռաբեկ դատարանի որոշումը, պաշտպանյալներիս հետ կքննարկեմ հարցը»:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26